Բրենդի սեփականատեր Zara-ն ընդմիշտ կփակի մոտ 270 խանութ Ռուսաստանում. հաղորդում է El País-ը։
Պարբերականի փոխանցմամբ, ընկերությունը դեռ սպասում է ռուսական շուկայից դուրս գալու գործարքի ավարտին, որը հայտարարվել էր անցյալ տարվա հոկտեմբերին։ Inditex-ը հաշվարկել է ռուսական յոթ դուստր ձեռնարկություններում ներդրումների արժեքի արժեզրկման չափը՝ 2022 թվականի ֆինանսական տարվա վերջում, որը կազմել է 2,211 մլրդ եվրո։
Այժմ Inditex-ը նախատեսում է Ռուսաստանում 245 խանութների հետ կապված ակտիվներն ու իրավունքները փոխանցել Daher խմբին։