Ավստրիական Swarovski ընկերությունը որոշում է կայացրել ամբողջապես դադարեցնել իր գործունեությունն Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Ալեքսիս Նազարդը։ Համաձայն առկա տեղեկատվության, ընկերությունում հանգել են այն եզրակացության, որ այլեւս չեն կարող աջակցել Ռուսաստանում իրենց սառեցված գործունեությանը։ Գործող օրենքների համաձայն էլ, կիրականացվի ռուսական շուկայից ընկերության դուրս գալու գործընթացը։ Նշենք, որ անցյալ տարվա մարտին ընկերությունը փակել էր Ռուսաստանում ունեցած բոլոր խանութները, դադարեցրել դեպի Ռուսաստան իր արտաֆրանքի օնլայն վաճառքի իրականացումը։