Dior ֆրանսիական նորաձեւության տունը Մումբայում առաջին անգամ կներկայացնի Pre-Fall հավաքածուն։ Այդ մասին հայտնում է Hypebeast-ը։
Մարտի 30-ին Dior-ը, ստեղծագործական տնօրեն Մարիա Գրացիա Չիուրիի գլխավորությամբ, կանցկացնի իր Pre-Fall 2023 ցուցադրությունը Մումբայի պատմական India Gate-ում։ Հուշարձանը կծառայի որպես ֆոն այս երկրում եվրոպական խոշոր նորաձեւության տան առաջին ցուցադրության համար:
Շոուի մասին հայտարարելով իր անձնական օգտահաշվում՝ Չիուրին բացահայտել է, որ ավելի քան 20 տարի աշխատում է Մումբայում գործող Chanakya ատելիեի հետ:
«Chanakya-յի հետ իմ համագործակցության շնորհիվ է, որ ես կարողացա շատ բան սովորել ասեղնագործության տեխնիկայի մասին, որոնք դեռեւս կան հնդկական յուրաքանչյուր տարածաշրջանում, եւ Chanakya Atelier-ի՝ դրանք նորաձեւության արդյունաբերության հետ երկխոսության մեջ բերելու եզակի կարողության մասին», — գրել է Կյուրին:
Հաղորդվում է, որ հավաքածուն կներկայացնի մի շարք ավանդական հնդկական սիլուետներ, ներառյալ մետաքսե զգեստներ, երեկոյան վերարկուներ եւ սարիի ներշնչված կիսաշրջազգեստներ՝ Chanakya Atelier-ի ասեղնագործությամբ ընտրված կտորների վրա: