95 տարեկանում մահացել է Խորհրդային Միության ռազմածովային ուժերի վերջին գլխավոր հրամանատար Վլադիմիր Չերնավինը: Այդ մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Պաշտոնական տեղեկություններով՝ ականավոր զինվորականը երկար ժամանակ ծանր հիվանդ է եղել։
Հրաժեշտը նախատեսվում է անցկացնել Միտիշչիի զինվորական հուշահամալիրում։
Վլադիմիր Չերնավինը ծնվել է 1928 թ.: 1981 թվականին ստացել է Խորհրդային Միության հերոսի կոչում, իսկ 1983 թվականին՝ նավատորմի ծովակալi։ Վլադիմիր Նիկոլաևիչը 1985-1992 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը։ Նա առաջադրվել է պետական պարգեւների, այդ թվում՝ Խորհրդային Միության հերոսի, Ալեքսանդր Նևսկու, Արիության և Կարմիր աստղի շքանշանների։