Պ.գ.թ, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«90 օր՝ Արցախը շրջափակված է։
90 օր՝ Արցախը փաստացի համակենտրոնացման ճամբարի են վերածել Թուրքիան, Ադրբեջանը և ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը։
90 օր՝ մեր եղբայրներն ու քույրերը օնլայն ռեժիմով ենթարկվում են ցեղասպանական գործողության։
90 օր՝ հայ ժողովրդին ու հանրության ճնշող մեսամասնությանը հուզում են այլ հարցեր, որովհետև Հայաստանի ու հայկական աշխարհի օրակարգը շարունակում են թելադրել կապիտուլյանտ դե-ֆակտո իշխանությունները։
90 օր՝ ոչ մի իրական գործողություն։
90 օր, որպեսզի թուրքերը համոզվեն, որ կարող են նույնը կրկնել Հայաստանի այլ հատվածներում։
90 օր՝ Հայաստանի վրա թուրք-ադրբեջանական նոր հարձակում պատրաստելու համար։
90 օր, որոնք հերթական դասն են մեզ համար։
90 օր, որպեսզի նորից համոզվենք, որ միայն սթափ, բայց վճռական քայլերը կարող են փոխել այս ընթացքը։ Առաջին քայլը՝ մեր պետությունը նորից մեզ վերադարձնելով»։
Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2020 թվականի սեպտեմբերին լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում և հետո Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց, բացի Արցախից պոկած-գրաված տարածքների, գրավել նաև Արցախ-Հայաստան սահմանակից մարզեր, ինչի պատճառով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության միակ կապը ՀՀ հետ իրականացվում էր մի միջանցքով։
Ըստ Եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը պիտի ապահովեր, ինչը նույնն է՝ չխոչընդոտեր Արցախի միջանցքով հաղորդակցությունը, իսկ ՌԴ խաղաղապահ զորքերը պիտի վերահսկեին այդ անխոչընդոտ կապը։
Սակայն, շարունակելով հայասպան քաղաքականությունը, Ադրբեջանը կազմակերպեց, այսպես կոչված, «բնապահպանների» բողոք-ցույց, ումով էլ Արցախի (Լաչինի) միջանցքը փակեց։
Արդեն երեք ամիս է` Արցախի Հանրապետությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, իսկ ադրբեջանցի «բնապահպանները», որոնց թվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ, Ապրիլյան պատերազմի մասնակից,… դարձել են անձեռնմխելի՝ նոր բախման շանտաժով։