44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ, ԹԵՔՎԱՆԴՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆԸ ՈՒՆԻ ԲՈԼՈՐԻՍ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔԸ

Սեպտեմբերի 19-ին, Հանրապետության հրապարակում, Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակի պայթյունի հետևանքով, ոտքերի ծանր վնասվածքներ է ստացել թեքվանդոյի Հայաստանի հավաքականի անդամ, Հայաստանի հնգակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի մասնակից, ծնունդով Արցախից ԻԳՈՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։ Նա, Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի մասնակից է, հայրը զոհվել է պատերազմի ժամանակ։ Ընտանիքի մյուս անդամները այժմ Ստեփանակերտում են գտնվում։ Իգորի անձնական մարզիչը ԱՐԱՅԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ, Iravunk. com -ի հետ զրույցում նշեց.
«Իգորն այժմ հիվանդանոցում է գտնվում։ Լուրջ վնասվածքներ է ստացել, ոտքերի 90 տոկոս այրվածք է ստացել, տասնյակից ավելի բեկորներ են հանել ոտքերից, վիրահատել են աճուկը։ Բավականին երկար ժամանակ է հարկավոր, որ մկանները վերականգնվեն»։ Իգոր Կարապետյանը մեկ ամսից պիտի մասնակցեր միջազգային մրցաշարի։ Այժմ դրամահավաք է իրականացվում նրա հետագա բուժման համար։ Նրա ընկերները նշում են,որ Իգորի հարազատները Ստեփանակերտում են, նա գնացել էր հրապարակ իր հարազատների մասին որևէ լուր իմանալու նպատակով։ Ոստիկանության բիրտ գործողությունների ժամանակ, Իգորը մեջքով է կանգնած եղել ու չի տեսել իր վրա նետված նռնակը, ինչի հետևանքով էլ ոտքերը լուրջ վնասվել են։ Իգորն արդեն մի քանի վիրահատություն է տարել։ Այսօր երիտասարդ մարզիկը բոլորիս աջակցության կարիքն ունի։ Թեքվանդոյի բազմակի չեմպիոնը Բժշկական ինստիտուտի ուսանող է։ Նա նաև աշխատում է, օգնում ընտանիքին։ Պատերազմում, հոր զոհվելուց հետո, որպես ավագ որդի, ընտանիքի ողջ հոգսը վերցրել է իր ուսերին։ Այժմ, իրականացվում է դրամահավաք, նրա հետագա բուժման համար։
Քարտի թվերն են 4083060040049906, Ամերիաբանկ, շահառու Իգոր Կարապետյան։
ՌԴ-ից փոխանցումները հնարավոր է կատարել այս հեռախոսահամարով +79990953855 «Тинькофф» բանկ, շահառու Малика Талканчиева ։
Առողջություն մեր մարզիկին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ