Կոլումբիայից ներմուծված բանանի տուփերում բրիտանական իրավապահ մարմինների աշխատակիցները 2,3 տոննա կոկաին են հայտնաբերել: Այս մասին հայտնում է lenta.ru կայքը:
Հաղորդվում է, որ բեռը Պորտսմութի միջազգային նավահանգիստ հասնելուն պես առգրավվել է: Ավելի ուշ, իրավապահները զինված հարձակում են իրականացրել Լոնդոնի հյուսիսում գտնվող արդյունաբերական հաստատության վրա, որտեղ էլ բանանի բեռը պիտի հասներ: Թմրանյութերի մաքսանենգության գործով ձերբակալվել է 21-ից 56 տարեկան տասը տղամարդ:
Հանցագործությունների ազգային գործակալությունը հայտնել է, որ հայտնաբերված կոկաինը կարող է մինչև 258 միլիոն դոլար արժենալ: Սա Մեծ Բրիտանիայի պատմության մեջ կոկաինի ամենամեծ խմբաքանակի առգրավումն է: