2020 թվականի սեպտեմբերի 27-ը շատ բան փոխեց շատերիս կյանքում, երանի նրանց, որոնց համար՝ «կյանքն է ընթանում իր հանգիստ հունով».Լիաննա Մանուկյան
2020 թվականի սեպտեմբերի 27-ը շատ բան փոխեց շատերիս կյանքում, երանի նրանց, որոնց համար՝ «կյանքն է ընթանում իր հանգիստ հունով»։
Պատերազմը վերսկսեց ու այդպես էլ չի ավարտվում։
Դարեր շարունակ իմ ազգը ցավ է տեսել ու շարունակում է տեսնել, սակայն կարծես թե խելքի չեն գալիս:
Այո’ պետք է շարունակել ապրել, բայց մի փոքր այլ կերպ՝ արժանի Եռաբլուրի տղաներին…
Ամեն օր, եւ հատկապես այսօրվանից մինչեւ նոյեմբերի 9, մեր մեքենաներում բարձր երաժշտություն լսելիս հիշենք, որ 2 տարի առաջ հենց այդ պահին հազարավոր տղաներ կյանքի ու մահվան կռիվ էին տալիս, խնդրում ու պահանջում եմ ավելի զուսպ լինել՝ մեքենա վարելիս, ծիծաղելիս, սթորիներ անելիս, մեր տոները նշելիս եւ առհասարակ առաջարկում եմ զուսպ ապրել։
Դա ամենաքիչն է, որ պարտավոր ենք անել տղաների համար, իսկ եթը կարող եք, ինչ որ կերպ անել ավելին, ապա միայն մի բան կասեմ՝ Աստված օրհնի Ձեզ ու Ձեր հայ տեսակը։
Հավերժ փառք ընկած տղաներին, Աստված օրհնի բոլոր վիրավորներին ու հիմա սահմանին կանգնած հայ զինվորներին, ովքեր շարունակում են մեր հերոսների կիսատ թողածը։
Թուրքն իմ թշնամին է՝ եղե’լ է, կա’ ու կլինի’։
Իսկ այն ցավալի հանգուցալուծումը, որն ունեցանք մենք՝ դրանում ոչ մի մեղավորություն չունի սահմանապահ զինվորը։
Հայ զինվորը արել է անհնարը,
տվել ամենաթանկը՝ հանուն հայրենիքի։
Հավերժ փառք Ձեզ տղաներ…
Աստված պահապան մեզ բոլորիս…