Բուխարայում կայացել է միջպետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերով Թուրքմենա-Ուզբեկական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքային խմբերի հանդիպումը. այդ մասին հայտնում է uzdaily.uz-ը։
Հունվարի 16-ից 21-ն ընկած ժամանակահատվածում կողմերը քննարկել են Ուզբեկստանի և Թուրքմենստանի միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերով միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստի նախապատրաստական աշխատանքները։
Այս համատեքստում համաձայնեցվել են սահմանագծման նորմատիվային-իրավական և տեխնիկական փաստաթղթերի նախագծերը և աշխատանքային խմբերի այս տարի նախատեսված հանդիպումների ժամանակացույցը։
Թուրքմենա-ուզբեկական միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերին Քարշիում (Ուզբեկստան):