• Latest
«Քնեցրել են ու իրենց սեւ գործն արել». Վոլոդյայի հարազատները չեն հավատում պաշտոնական վարկածին

«Քնեցրել են ու իրենց սեւ գործն արել». Վոլոդյայի հարազատները չեն հավատում պաշտոնական վարկածին

26 Հունվարի, 2023
Թուրքիայում ավերիչ երկրաշարժերից հետո թութակների վաճառքն աճել է

Թուրքիայում ավերիչ երկրաշարժերից հետո թութակների վաճառքն աճել է

27 Մարտի, 2023
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված աղջիկը

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված աղջիկը

27 Մարտի, 2023
Թուրքիայում փողոցներն ամբողջությամբ անցել են ջրի տակ

Թուրքիայում փողոցներն ամբողջությամբ անցել են ջրի տակ

27 Մարտի, 2023
ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը չի ներկայացրել մասնագիտական կարծիք՝ Երևանում ծառերի հատման հետ կապված

ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը չի ներկայացրել մասնագիտական կարծիք՝ Երևանում ծառերի հատման հետ կապված

27 Մարտի, 2023
Լավա չեք ասում՝ սիսիանցուն տարան՝ ավտոմատը պահեցին գլխին ու ստիպեցին ընտրել կապիտուլյացիայի պապային

Լավա չեք ասում՝ սիսիանցուն տարան՝ ավտոմատը պահեցին գլխին ու ստիպեցին ընտրել կապիտուլյացիայի պապային

27 Մարտի, 2023
Ողջունելի է Հայաստանում Իսպանիայի մշտական ներկայացուցչության բացումը. Ռուբինյանը՝ Իսպանիայի դեսպանին

Ողջունելի է Հայաստանում Իսպանիայի մշտական ներկայացուցչության բացումը. Ռուբինյանը՝ Իսպանիայի դեսպանին

27 Մարտի, 2023
Շատ հաճախ ստվերային հաղորդակցման միջոցով պետք է մղել ռուս խաղաղապահներին ակտիվ գործողությունների. Գեղամ Մանուկյան

Շատ հաճախ ստվերային հաղորդակցման միջոցով պետք է մղել ռուս խաղաղապահներին ակտիվ գործողությունների. Գեղամ Մանուկյան

27 Մարտի, 2023
ՔՊ-ն ջնջում է բոլորին.Մեզ հռչակավոր Արոնյան, ֆուտբոլիստ Հենո ու Էրիկ պետք չեն

ՔՊ-ն ջնջում է բոլորին.Մեզ հռչակավոր Արոնյան, ֆուտբոլիստ Հենո ու Էրիկ պետք չեն

27 Մարտի, 2023
Դրսից բերած ժողովրդի շնորհիվ մենք պարտվեցինք ու հաստատուն կերպով ասում եմ ընտերություները կեղծվել է

Դրսից բերած ժողովրդի շնորհիվ մենք պարտվեցինք ու հաստատուն կերպով ասում եմ ընտերություները կեղծվել է

27 Մարտի, 2023
Էս նույն պատկերը սպասվում է նաև Երևանի ընտրություններում

Էս նույն պատկերը սպասվում է նաև Երևանի ընտրություններում

27 Մարտի, 2023
Արցախում ո՞ւմ հրամանն է եղել օրեր առաջ չկրակել և թույլ տալ թուրքի առաջխաղացմանը

Արցախում ո՞ւմ հրամանն է եղել օրեր առաջ չկրակել և թույլ տալ թուրքի առաջխաղացմանը

27 Մարտի, 2023
Ավտոճանապարհների որոշ վթարավտանգ տեղամասերում կատարվել են բարելավման աշխատանքներ

Ավտոճանապարհների որոշ վթարավտանգ տեղամասերում կատարվել են բարելավման աշխատանքներ

27 Մարտի, 2023
Ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի

Ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի

27 Մարտի, 2023
Հայտնի է Հայաստան-Կիպրոս հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Հայտնի է Հայաստան-Կիպրոս հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

27 Մարտի, 2023
Գյումրու համայնքապետարանը շարունակում է ինքնակամ/ապօրինի տեղադրված ոչ հիմնական շինությունների ապամոնտաժման գործընթացը

Գյումրու համայնքապետարանը շարունակում է ինքնակամ/ապօրինի տեղադրված ոչ հիմնական շինությունների ապամոնտաժման գործընթացը

27 Մարտի, 2023
Թուրքիայում փողոցներն ամբողջությամբ անցել են ջրի տակ

Թուրքիայում փողոցներն ամբողջությամբ անցել են ջրի տակ

27 Մարտի, 2023
Հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից, մեկնում եմ այլ երկիր՝ այնտեղից մենամարտելու. Էրիկ Իսրայելյան

Հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից, մեկնում եմ այլ երկիր՝ այնտեղից մենամարտելու. Էրիկ Իսրայելյան

27 Մարտի, 2023
Այս տարի Երևանում 7 նոր մանկապարտեզ կկառուցվի, 22-ը՝ կհիմնանորոգվի եւ շահագործման կհանձնվի

Այս տարի Երևանում 7 նոր մանկապարտեզ կկառուցվի, 22-ը՝ կհիմնանորոգվի եւ շահագործման կհանձնվի

27 Մարտի, 2023
Ադրբեջանցիները երեկ կրակել են Մարտակերտի նռան այգում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. աշխատանքները դադարեցվել են

Ադրբեջանցիները երեկ կրակել են Մարտակերտի նռան այգում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. աշխատանքները դադարեցվել են

27 Մարտի, 2023
Գեղարքունիքում պարեկը հանկարծամահ է եղել

Գեղարքունիքում պարեկը հանկարծամահ է եղել

27 Մարտի, 2023
Ավտոճանապարհների որոշ վթարավտանգ տեղամասերում կատարվել են բարելավման աշխատանքներ

Ավտոճանապարհների որոշ վթարավտանգ տեղամասերում կատարվել են բարելավման աշխատանքներ

27 Մարտի, 2023
Ադրբեջանում գյուղացիները փակել են ճանապարհը՝ պահանջելով ապահովել ջրամատակարարումը

Ադրբեջանում գյուղացիները փակել են ճանապարհը՝ պահանջելով ապահովել ջրամատակարարումը

27 Մարտի, 2023
Դիվերսիայից հետո ադրբեջանցիները հենց այգիներում մարդ են տեսնում՝ կրակում են, չեն թողնում աշխատել. Սոս համայնքի ղեկավար

Դիվերսիայից հետո ադրբեջանցիները հենց այգիներում մարդ են տեսնում՝ կրակում են, չեն թողնում աշխատել. Սոս համայնքի ղեկավար

27 Մարտի, 2023
Արման Խոջոյանը կմեկնի ԱՄՆ՝ աշխատաժողովի մասնակցելու

Արման Խոջոյանը կմեկնի ԱՄՆ՝ աշխատաժողովի մասնակցելու

27 Մարտի, 2023
Արեւմուտքի արձագանքը չի փոխի Բելառուսում մարտավարական միջուկային զենքի հարցով ծրագրերը․ Պեսկով

Արեւմուտքի արձագանքը չի փոխի Բելառուսում մարտավարական միջուկային զենքի հարցով ծրագրերը․ Պեսկով

27 Մարտի, 2023
«Խոսեք ձեր նախագահի հետ». Դավիթ Խաժակյանը պատասխանել է ադրբեջանցի պատվիրակի կեղծ քարոզչական թեզերին

«Խոսեք ձեր նախագահի հետ». Դավիթ Խաժակյանը պատասխանել է ադրբեջանցի պատվիրակի կեղծ քարոզչական թեզերին

27 Մարտի, 2023
Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. համալիրում ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. համալիրում ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են

27 Մարտի, 2023
Ողբերգական դեպք Գեղարքունիքում․ ավագ պարեկը, ով 1 օր առաջ նշանադրվել էր, հանկարծամահ է եղել (լուսանկար)

Ողբերգական դեպք Գեղարքունիքում․ ավագ պարեկը, ով 1 օր առաջ նշանադրվել էր, հանկարծամահ է եղել (լուսանկար)

27 Մարտի, 2023
Հայաստանում յուրաքանչյուր 10-ից մեկը թունավորվում է անորակ սնունդ օգտագործելու հետևանքով

Հայաստանում յուրաքանչյուր 10-ից մեկը թունավորվում է անորակ սնունդ օգտագործելու հետևանքով

27 Մարտի, 2023
Հայաստանի մի շարք բնակավայրերում անձրև է տեղում

Օդի ջերմաստիճանը կնվազի 15-19 աստիճանով

27 Մարտի, 2023
  • Գովազդ
  • Armenian
  • English
  • Russian
Երկուշաբթի, 27 Մարտի, 2023
ԱՄԲԻՈՆ NEWS
  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական
No Result
View All Result
ԱՄԲԻՈՆ NEWS
No Result
View All Result
Home Հասարակություն

«Քնեցրել են ու իրենց սեւ գործն արել». Վոլոդյայի հարազատները չեն հավատում պաշտոնական վարկածին

26 Հունվարի, 2023
in Հասարակություն

News.am-ը գրում է․

«Դա հնարավոր բան չէր, սուտ է, թող բացատրություն տան, թե կապիտանը ինչ գործ ուներ այդ ժամին էդտեղ, ոչ մի անգամ վերադասից էդ ժամին երեխեքի հետ մարդ չի եղել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասում հրդեհի հետեւանքով զոհված Վոլոդյա Ներսիսյանի մայրը՝ Անի Թադեւոսյանը։

Տիկին Անին արդեն ութ օր է՝ փնտրում է այս եւ բազմաթիվ այլ հարցերի պատասխանը։ Ուզում է իմանալ իրականությունը՝ ինչ հանգամանքներում են զոհվել իր 19–ամյա որդին եւ նրա 14 ծառայակիցները։

Պաշտոնական վարկածին չի հավատում։ Վստահ է, որ կատարվածը դիտավորության հետեւանք է։

«Էդ երեխեքին թունավոր գազով կամ ինչ–որ այլ տարբերակով քնեցրել են ու իրենց սեւ գործն արել»,– ասում է Անի Թադեւոսյանը։

Վոլոդյան դեկտեմբերի 17-ին հինգ օրով արձակուրդ էր եկել։ Անտրամադիր էր, հիշում է մայրը, քիչ էր խոսում, չէր կիսվում։ Հիմա, երբ հիշում է, մտածում է, որ որդուն ինչ–որ բան էր անհանգստացնում։

«Անօրինական ինչ–որ բան է եղել, որ չպետք է լիներ, ոնց Հադրութի հողերն էին հանձնել, բայց զինվորներին առաջ էին քշում, կոտորում»,– նշում է տիկին Անին։

Վոլոդյայի եղբայրը՝ Կառլոսը, հենց դեպքի օրն է եղել Մարտունու դիահերձարանում։ Մարմինները տեսնելուց հետո հասկացել է, որ բոլոր զինծառայողները հրդեհի ժամանակ պառկած են եղել, արդեն մահացած։

«էդ փաստ է, որ զինվորները եղել են պառկած, բենզին օգտագործվե՞լ է, թե՝ ոչ, չեմ կարող ասել, բայց որ երեխեքը մինչեւ պառկելը եղել են անգիտակից՝ թունավոր գազ են շնչել, թե ուժեղ քնաբերով քնեցրել են, մենակ դատաբժիշկները կարող են ասել»,– ասում է Կառլոս Ներսիսյանը։

Եղբոր հետ խոսակցության մանրամասները վերհիշելով՝ Կառլոսն ավելի է համոզվում, որ պաշտոնական վարկածը իրականությանը չի համապատասխանում։ Վոլոդյայի հետ վերջինը հենց նա է խոսել, հրդեհի գիշերը, ժամը 12:15–ի սահմանում, մի քանի րոպե։

«Նստած էին վառարանի մոտ, մի քանի հոգով, կոֆե էին խմում, ամբողջ օրը գործ էին արել, ու մտադիր էլ չէին քնել, ասաց՝ գիշերն էլի կզանգեմ։ Պաշտոնական վարկածը հերքում եմ, որովհտեեւ իմ խոսելու ժամանակ կապիտան չի եղել, բենզին չի եղել էն տրամաբանությամբ, որ տեխնիկան վառելիքով էր աշխատում։ Խելքին մոտ չէ, որ վառարանը բենզինով էր ուզում թեժացնել։ Չեմ բացառում, որ բենզին լիներ, բայց տունը պաժառ տալու համար։ Խելքին մոտ չէ նաեւ, որ մեքենայով հարվածել են, որովհետեւ ոչ մի քերծվածք չկա, երկու հատ քար էր վրան գցած։ Իսկ էդ երկուսը, որ իբր են գնացել են ջուր բերելու, էլի եմ հերքում, որովհետեւ իրենց ջուրը դռնից երկու մետր հեռու էր։ Թունավոր գազ, քնաբեր, սպանություն, դիվերսիա, ամեն ինչ էլ հնարավոր է»,– ասում է Կառլոսը։

Վոլոդյան ոչ մի անգամ չի դժգոհել ծառայությունից, հարազատները չեն հիշում մի դեպք, երբ տղան պատմեր որեւէ զինվորականի հետ լարված հարաբերությունների մասին։ Ընտանիքն այս օրերին ակտիվ հետեւում է դեպքի մասին բոլոր հրապարակումներին։ Լսել են, որ զոհված տղաներից Ռոստոմի հայրը պատմել է, որ կապիտանն ու ժամկետային զինծառայողները խնդիրներ են ունեցել։ Չեն բացառում, որ գուցե ինչ–որ խնդիր իսկապես եղել է։ Բայց կապիտան Հակոբյանին իրենք չեն ճանաչում, Կառլոսը, որը մի քանի անգամ եղել է Ազատ գյուղի զորանոցում,  կապիտանին չի տեսել նրան, իսկ մյուս ծառայակիցների հետ մոր խոսքով՝ հաշտ ու համերաշխ են եղել։

Վոլոդյայի հարազատները չեն հավատում նաեւ ժամկետային զինծառայող Գարուշի խոսքերին, թե ինքը պառկած մարդկանց չի նկատել, հրդեհի վայրում վազվզող մարդկանց է տեսել։

«Կրկնում եմ՝ տղաները մահացել են քնած վիճակում։ Մեկի ոտքը ոտքին գցած էր, մյուսինը՝ ձեռքը ճակատին, մի ուրիշինը՝ ձեռքը գլխի տակին, ոչ մեկ տանջվելով չի մահացել, եղել են շորերով ու կոշիկներով։ Չգիտեմ քնապարկերո՞վ էին, թե՝ չէ, բայց սովորաբար իրենք քնապարկով էին քնում։ Հասկանալի չէ նաեւ, թե ինչի էր դուռը փակ»,– ասում է Վոլոդյայի եղբայրը։

Կառլոսը պատմում է՝ Ազատ գյուղի զինվորական կացարանում անմխիթար վիճակ էր։ Զինվորները գումար էին հավաքել, իրենց միջոցներով հատակը, դռները ներկել, անգամ լվացքի մեքենա գնել։

Վոլոդյայի հարազատները իշխանություններից պահանջում են մինչեւ վերջ բացահայտել դեպքի մանրամասները։ Անփութության վարկածը նրանք բացառում են։

«Եթե անփութություն հարց կա, ապա դա առաջինը գալիս է վարչապետից ու Պաշտպանության նախարարից, առաջինն իրենք պետք է հրաժարական տային,  հետո մնացածը աշխատանքից ազատվեին։ Ամեն ինչ վերեւից է գալիս»,– ասում է Կառլոսը։

Դեպքից մի քանի օր առաջ Վոլոդյայի հետ կապվել չէին կարողացել հարազատները, ժամեր անց էր միայն տղան զանգել, պատմել էր, որ  Պաշտպանության նախարարությունից հյուրեր են ունեցել։

«Սուրեն Պապիկյանը պատվոգիր էր ուղարկել, մեդալ՝ Վոլոդյային ու ընկերոջը։ Պապիկյանը դրանով էր էդ երեխեքին ուրախացնում, բա ինչու չթողեց էդ խրախուսանքները վայելեին։ Սուրեն Պապիկյանը ժամացույց էր նվիրել, էդպես էլ չտեսանք, մոռացել էր արձակուրդի ժամանակ բերել»,– պատմում է տիկին Անին։

Մայրն այդպես էլ չիմացավ՝ որդին ինչի համար է խրախուսանքի արժանացել։ Որդու ծառայությունից ոչ մի հուշ չունի, ասում են՝ միայն խաչն է մնացել, դա էլ հիմա փորձաքննության է ենթարկվում, խոստացել են վերադարձնել։

Մայրը վրդովված է՝ Կառավարությունն այդպես էլ սգո օր չհայտարարեց, ինչո՞ւ։

Վոլոդյան Արագածոտնի մարզի Մաստարա գյուղից էր։ Նա հինգ ամսից պետք է տուն վերադառնար՝ հունիսի 27–ին։ Այս զորամաս տեղափոխվել էր  նախորդ տարվա սկզբին, իսկ մինչ այդ ծառայել էր Էջմիածնի ուսումնական զորամասում։ Այս մեկ տարվա ընթացքում Վոլոդյան մորը թույլ չէր տվել իրեն տեսակցելու գնալ։ Երեւի չէր ուզում, որ այդ պայմանները տեսնեի՝ ասում է մայրը։

Սա մոր՝ որդու հետ ունեցած վերջին լուսանկարն է։ Դեկտեմբերի 21–ն էր, արձակուրդ եկած որդուն նորից բանակ էր ճանապարհում՝ մտածելով, որ վերջին անգամ է ստիպված լինում բաժանվել նրանից։ Փետրվարի 16–ին Վոլոդյան կդառնար 20 տարեկան։

Share202Tweet127SendShare

Շաբաթվա Կարևոր նյութերը

  • Մենք հաղթելու ենք, քանի որ Արտակ Գևորգյանը անցած ճանապարհ ունի.Գոռ Հովհաննիսյան

    Մենք հաղթելու ենք, քանի որ Արտակ Գևորգյանը անցած ճանապարհ ունի.Գոռ Հովհաննիսյան

    581 shares
    Share 232 Tweet 145
  • Դատախազական շուրջ 440 ակտ մարդկանց համար ունեցել է շրջադարձային նշանակություն. Դատախազությունն ամփոփել է 2021-ը

    696 shares
    Share 278 Tweet 174
  • Երկրաշարժ Թուրքիայում

    656 shares
    Share 262 Tweet 164
  • Հոլիվուդյան» կամ կետո-դիետա․ ինչ է այն իրականում, որ խորհուրդ է տալիս Քիմ Քարդաշյանը

    1974 shares
    Share 790 Tweet 494
  • Լուկաշենկոն ուժայիններին կոչ է արել արձագանքել սահմանին ցանկացած ագրեսիային

    642 shares
    Share 257 Tweet 161
  • Եթե ընտանիքում նոր ննջեցյալ կա, Զատիկին հավկիթ ներկո՞ւմ են:

    520 shares
    Share 208 Tweet 130
ԱՄԲԻՈՆ NEWS

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam

  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Գովազդ

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam