• Latest
ՔԿ. Սեպտեմբերին թշնամու կողմից ռազմական ագրեսիայի քրգործի շրջանակում 16 մեղադրյալ կա, որից վեցը կալանավորված են

ՔԿ. Սեպտեմբերին թշնամու կողմից ռազմական ագրեսիայի քրգործի շրջանակում 16 մեղադրյալ կա, որից վեցը կալանավորված են

24 Հունվարի, 2023
Արցախի ժողովրդին նվիրաբերած 250 տ. հումանիտար բեռը շարունակում է մնալ Գորիսում. Շտաբ

Արցախի ժողովրդին նվիրաբերած 250 տ. հումանիտար բեռը շարունակում է մնալ Գորիսում. Շտաբ

27 Հունվարի, 2023
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՊԱՇՏՈՆԻ ՈՒ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԹՔԱԾ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՆՈՒՐԲ ԱՐՎԵՍՏԸ

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՊԱՇՏՈՆԻ ՈՒ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԹՔԱԾ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՆՈՒՐԲ ԱՐՎԵՍՏԸ

27 Հունվարի, 2023
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՈՎ Է ՄԻՊ ԺՊ-Ն

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՈՎ Է ՄԻՊ ԺՊ-Ն

27 Հունվարի, 2023
Ռուսական կողմը կոշտ զգուշացում է արել․ Տիգրան Աբրահամյան

Ռուսական կողմը կոշտ զգուշացում է արել․ Տիգրան Աբրահամյան

27 Հունվարի, 2023
Ղուրանն այրած դանիացի արմատականը վերջնագիր է ներկայացրել Էրդողանին

Ղուրանն այրած դանիացի արմատականը վերջնագիր է ներկայացրել Էրդողանին

27 Հունվարի, 2023
Մի իրի պատմություն.դաշնամուր

Մի իրի պատմություն.դաշնամուր

27 Հունվարի, 2023
ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանն իրեն վարորդ է գրանցել սեփական ամուսնուն

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանն իրեն վարորդ է գրանցել սեփական ամուսնուն

27 Հունվարի, 2023
ԵՄ-ն ամենաբարձր մակարդակում նշանակալի ջանքեր է գործադրում՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորմանը. Մորա

ԵՄ-ն ամենաբարձր մակարդակում նշանակալի ջանքեր է գործադրում՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորմանը. Մորա

27 Հունվարի, 2023
Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

27 Հունվարի, 2023
Անահիտ Սիմոնյանի և որդու լուսանկարները Լոս Անջելեսից

Անահիտ Սիմոնյանի և որդու լուսանկարները Լոս Անջելեսից

27 Հունվարի, 2023
«Խաղաղությունը օդում է․․․»․ Տաթևիկ Ադումյանի հրապարակումը Բալիից

«Խաղաղությունը օդում է․․․»․ Տաթևիկ Ադումյանի հրապարակումը Բալիից

27 Հունվարի, 2023
Քիմ Քարդաշյանը դստեր ծննդյան արարողությունից լուսանկարներ է հրապարակել

Քիմ Քարդաշյանը դստեր ծննդյան արարողությունից լուսանկարներ է հրապարակել

27 Հունվարի, 2023
Բացառիկ թեթև և հետաքրքիր օրերից է. հունվարի 27-ի աստղագուշակ

Բացառիկ թեթև և հետաքրքիր օրերից է. հունվարի 27-ի աստղագուշակ

27 Հունվարի, 2023
Ճապոնիան կարգելի պատվաստանյութերի և բժշկական սարքավորումների արտահանումը Ռուսաստան

Ճապոնիան կարգելի պատվաստանյութերի և բժշկական սարքավորումների արտահանումը Ռուսաստան

27 Հունվարի, 2023
Արծվաբերդում այրվել է մոտ 250 հակ անասնակեր

Արծվաբերդում այրվել է մոտ 250 հակ անասնակեր

27 Հունվարի, 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայորդյաց տների պատասխանատուներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայորդյաց տների պատասխանատուներին

27 Հունվարի, 2023
Անշարժ գույքի շուկան պասիվացել է. ռուսները վարձակալում են Երևանից դուրս. «Ժողովուրդ»

Անշարժ գույքի շուկան պասիվացել է. ռուսները վարձակալում են Երևանից դուրս. «Ժողովուրդ»

27 Հունվարի, 2023
ԱՄՆ-ն հանձնառու է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին

ԱՄՆ-ն հանձնառու է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին

27 Հունվարի, 2023
Դվինի Արտակը պատրաստվում է Երևանում մեծ խաղատուն բացել․ «Հրապարակ»

Դվինի Արտակը պատրաստվում է Երևանում մեծ խաղատուն բացել․ «Հրապարակ»

27 Հունվարի, 2023
ՄԻՊ թեկնածուով գրասենյակը խանդավառված չէ․ «Հրապարակ»

ՄԻՊ թեկնածուով գրասենյակը խանդավառված չէ․ «Հրապարակ»

27 Հունվարի, 2023
Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից. «Ժողովուրդ»

Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից. «Ժողովուրդ»

27 Հունվարի, 2023
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

27 Հունվարի, 2023
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 5 մարզում

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 5 մարզում

27 Հունվարի, 2023
Երևանում մեքենա է այրվել

Երևանում մեքենա է այրվել

27 Հունվարի, 2023
Հիվանդանոցում մահացել է նախկին պաշտոնյայի 28-ամյա որդին, որը կասկածելի փաթեթ էր կուլ տվել

Հիվանդանոցում մահացել է նախկին պաշտոնյայի 28-ամյա որդին, որը կասկածելի փաթեթ էր կուլ տվել

27 Հունվարի, 2023
«Քնեցրել են ու իրենց սեւ գործն արել». Վոլոդյայի հարազատները չեն հավատում պաշտոնական վարկածին

«Քնեցրել են ու իրենց սեւ գործն արել». Վոլոդյայի հարազատները չեն հավատում պաշտոնական վարկածին

26 Հունվարի, 2023
Կասկածյալը ձերբակալվեց, գողոնը մասամբ հայտնաբերվեց. «հերոսը» 17-ամյա պատանի էր

Կասկածյալը ձերբակալվեց, գողոնը մասամբ հայտնաբերվեց. «հերոսը» 17-ամյա պատանի էր

26 Հունվարի, 2023
ՕՍԿԱՐ-2023-Ի ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ

ՕՍԿԱՐ-2023-Ի ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ

26 Հունվարի, 2023
ՊԵՏՔ Է ԿԱՆԽԵԼ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏՔ Է ԿԱՆԽԵԼ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

26 Հունվարի, 2023
Ահազանգից մոտ կես ժամ անց Շիրակի մարզի պարեկները հիշյալ մեքենան հայտնաբերեցին

Ահազանգից մոտ կես ժամ անց Շիրակի մարզի պարեկները հիշյալ մեքենան հայտնաբերեցին

26 Հունվարի, 2023
  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական
Ուրբաթ, 27 Հունվարի, 2023
ԱՄԲԻՈՆ NEWS
  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական
No Result
View All Result
ԱՄԲԻՈՆ NEWS
No Result
View All Result
Home Հասարակություն

ՔԿ. Սեպտեմբերին թշնամու կողմից ռազմական ագրեսիայի քրգործի շրջանակում 16 մեղադրյալ կա, որից վեցը կալանավորված են

24 Հունվարի, 2023
in Հասարակություն

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ամփոփվել են 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի առթիվ իրականացվող քննության արդյունքները։

Կոմիտեից հայտնում են.

«Ըստ այդմ, նշված ագրեսիայի ակտի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 149-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մեկուկես տասնյակ համայնքներում կատարվել է շուրջ 100 դեպքի վայրի զննություն։ Դրանց արդյունքում, ինչպես նաև մինչ այժմ կատարված քննության նախնական տվյալներով պարզվել են համայնքներին պատճառված վնասները. ավերված կամ վնասված համայնքապետարանի շենք, հրշեջ փրկարական ջոկատի շենք, դպրոց, 3 հյուրատուն,  հանդիսությունների  սրահ, 100-ից ավելի սեփական բնակելի տուն, անասնագոմեր, ջերմոց, մեկ տասնյակի հասնող քաղաքացիական ավտոմեքենաներ, ավտոճանապարհներ, այրված խոտածածկ և անտառածածկ մեծ տարածքներ, պտղատու այգի, և այլն։

Բացի այդ, վնասվել են նշված մարզերում տեղակայված 6 զորամաս, ռազմական օբյեկտներ և տեխնիկա, այդ թվում՝ բուժծառայության 2 ավտոմեքենա: Քրեական վարույթի շրջանակում նշանակվել են ավելի քան 7 տասնյակ դատա-պայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, շինարարա-տեխնիկական, ապրանքագիտական հանձնաժողովային համալիր, ինչպես նաև բուսաբանական փորձաքննություններ:

Նախաքննության ընթացքում տուժող են ճանաչվել և հարցաքննվել 600-ից ավել անձինք, հարցաքննվել են 1000-ից ավելի վկաներ, նշանակվել են 224 դիակի դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև 98 դատագենետիկական և 350-ից ավել դատաբժշկական փորձաքննություններ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 224 անձ, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը։

ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված այդ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից կատարված տարբեր հանցագործությունների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում նախաձեռնվել է ևս 23 քրեական վարույթ, որոնք միացվել մեկ վարույթում:

Մասնավորապես, քննության առարկա են՝

• ադրբեջանական զինծառայողների, կողմից մարտադաշտում սպանված հայ զիծառայողների (այդ թվում նաև կին) դիակներն անարգելու դեպքերը,
• միջազգային իրավունքով պաշտպանությունից օգտվող, ռազմագերու կարգավիճակում գտնվող ՀՀ զինված ուժերի երկու տասնյակից ավելի զինծառայողների հանդեպ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու՝ ծաղրելու, սեռական բնույթի հայհոյանքներ և այլ վիրավորական արտահայտություններ հնչեցնելու եղանակով նրանց պատիվն ու արժանապատվությունը  նվաստացնելու, խոշտանգելու և անմարդկային վերաբերմունք դրսևորելու դեպքը,
• գերության մեջ գտնվող ՀՀ ԶՈՒ զինծառայողին բռնության ենթարկելու, խոշտանգելու և սպանելու փաստերը,
• տարածված տեսագրությամբ արձանագրված՝ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ռազմական ագրեսիայի ընթացքում մի խումբ գերի հայ զինծառայողների ուղղությամբ կրակահերթ արձակելու և սպանելու փաստը,
• հայ վիրավոր զինծառայողների նկատմամբ բռնություն կիրառելու մասին վկայող տեսաձայնագրությունը,  որը, ինչպես պարզել է նախաքննությունը, կատարվել է 13.09.2022թ. ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության ներքո գտնվող, սակայն ռազմական գործողության արդյունքում բռնազավթված մարտական դիրքի գետնատնակում: Նախաքննությամբ նույնականացված՝ տեսանյութում պատկերված ռազմագերու կարգավիճակում գտնվող դեռևս ողջ ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների սպանված մարմինները հետագայում փոխանցվել են հայկական կողմին։
• Քննության առարկա են նաև Ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների կողմից  ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ և Սյունիքի մարզի Գորհայք համայնքների, Գեղարքունիքի մարզի մի շարք բնակիչներին պատկանող խոշոր չափերով գույքերը՝ կացարանները, անասունները և ավտոմեքենաները, ՀՀ ՊՆ մի շարք զորամասերի հաշվեկշռում գտնվող առանձնապես խոշոր չափերով գույքերը, ռազմական անհրաժեշտությամբ չպայմանավորված, ապօրինի, կամայական ոչնչացնելու և հափշտակելու դեպքերը։
• Քննության առարկա է նաև հակառակորդի կողմից գրավված մարտական դիրքերից զոհված հայ զինծառայողների դիերը դուրս բերելու նպատակով կազմված խմբի 4 հայ անդամներին 15.09.2022թ-ին ետ վերադառնալ չթույլատրելու դեպքը (բանակցություններից հետո վերջիններս վերադարձվեցին հայկական կողմին):

Քրեական միասնական վարույթի շրջանակնում շարունակվում են հսկայածավալ քննչական, վարութային, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործություն կատարած Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների նույնականացման, նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, կատարված ռազմական հանցագործությունների ողջ պատկերն ամբողջացնելու նպատակով։

Բացի վերոնշյալը, չնայած ՀՀ տարածքային ամբողջականության դեմ իրականացված նշված ռազմական ագրեսիայի ընթացքում ՀՀ զինված ուժերի կողմից կազմակերպված ուժեղ դիմադրության ցուցաբերմանը, ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությունում քննության առարկա են դարձվել նաև ՀՀ զինված ուժերի որոշ ներկայացուցիչների առանձին գործողություններ՝ կապված մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու, կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելու, մարտի պարագայում ծառայողական պարտականությունները չկատարելու, զինծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով ժամանակին ծառայության վայր չներկայանալու, ծառայողական ռազմական գույքը կորցնելու  և այլնի հետ։

Նման դեպքերի առթիվ նախաձեռնվել է 22 քրեական վարույթ, որոնց շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել 16 զինծառայողների, որոնցից 6-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ մնացածի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Նշված քրեական վարույթներից 6-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, մյուսներով նախաքննությունը շարունակվում է»։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Share198Tweet124SendShare

Շաբաթվա Կարևոր նյութերը

  • Իրականում ի՞նչ էր եղել Ազատ գյուղում տեղակայված ինժինիերասակրավորական վաշտի հետ.Կարապետ Պողոսյան

    Իրականում ի՞նչ էր եղել Ազատ գյուղում տեղակայված ինժինիերասակրավորական վաշտի հետ.Կարապետ Պողոսյան

    761 shares
    Share 304 Tweet 190
  • ԵՐԲ Է ԱՂԻ ԲԼԻԹ ՈՒՏԵԼՈՒ ՕՐԸ ԵՒ ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԱՅն

    936 shares
    Share 374 Tweet 234
  • Ի՞նչ պաշտոնի է հավակնում Քրիստիննե Գրիգորյանը

    564 shares
    Share 226 Tweet 141
  • Փաստորեն հայաստանյան բարեկամներն եղել են կեղծ, ուտող թռնող…Կարապետ Պողոսյան

    556 shares
    Share 222 Tweet 139
  • Մեքենաների մաքսազերծումը 2023 թվականին

    548 shares
    Share 219 Tweet 137
  • «Ինձ համար զարմանալի չի, որ Արմինկայի կլիպի ձկնիկը պետության երկրորդ դեմք դառնալուց հետո էնքան ա նագլիացել…»

    542 shares
    Share 217 Tweet 136
ԱՄԲԻՈՆ NEWS

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam

  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam