Քիմ Քարդաշյանին մոտ 1 մլն դոլար են վճարել Մայամիում այսպես կոչված «Hedge Fund Week»-ի շրջանակներում կայացած համաժողովում ունեցած ելույթի համար։ Այս մասին Page Six-ին հայտնել են աղբյուրները։
Քարդաշյանը ելույթ է ունեցել Fountainbleu հյուրանոցում iConnections Global Alts կոնֆերանսում՝ խոսելով իր նորաստեղծ մասնավոր կապիտալի SKKY Partners ընկերության մասին, համահիմնադիր Ջեյ Սամոնսի հետ: Ընկերությունը կենտրոնացել է սպառողական ապրանքների, հյուրընկալության, շքեղ ապրանքների, թվային առևտրի և լրատվամիջոցների ոլորտում ներդրումների վրա:
Hedge Fund Week-ի որոշ մասնակիցներ նախընտրել են չգնալ միջոցառմանը Քիմ Քարդաշյանի հետ, այլ գնացել են նավով զբոսանքի:
Միջոցառման տոմսերն արժեցել են մոտ 10000 դոլար: