Մերձմոսկովյան Դոլգոպրուդնիում մարտի 18-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Fine Organic Synthesis քիմիական գործարանում. հայտնում է ԱԻՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչությունը
TASS-ի փոխանցմամբ՝ այրվել է 12 խորանարդ մետր տարողությամբ յուղ պահելու համար նախատեսված ցիստերն: Նշվում է, որ սա տարածաշրջանի քիմիական արդյունաբերության խոշորագույն ձեռնարկություններից մեկն է։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հավելել են, որ տուժել է մեկ մարդ՝ ձեռնարկության աշխատակից։ Նրա վիճակի մասին դեռ չի հաղորդվում։
Այլ մանրամասներ չի հաղորդվում: