Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն կոչ է արել ընտրողներին «մեղք չգործել»՝ ընտրությունների երկրորդ փուլում քվեարկելով երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին, գրում է Habertürk-ը։
«Վախեցե՛ք Ամենակարողից, երբ գնում եք ընտրության: Էրդողանին քվեարկելով մեղք չգործեք»,- ասել է նա։
Ավելի վաղ թուրքական ընդդիմության աղբյուրը հայտնել էր, որ Թուրքիան լավ բարիդրացիական հարաբերություններ կպահպանի Ռուսաստանի հետ, եթե նախագահական ընտրություններում հաղթի Քեմալ Քըլըչդարօղլուն։
Թուրքիայի քրդամետ կուսակցությունները մայիսի 28-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլում վերահաստատել են իրենց աջակցությունը նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։