ՔԱՐԴԱՇՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Քարդաշյանների ընտանիքը կնկարահանվի նոր հեռուստածրագրում, չնայած հայտարարությանը, որ ավարտում են իրենց կյանքի մասին ռեալիթի-շոուն։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Hulu ստրիմմինգային ծառայությունը հայտարարել էր դեռ հոկտեմբերի 10-ին, որ Քիմ, Քլոյե եւ Քորթնի Քարդաշյանները իրենց մոր՝ Քրիս Ջենների եւ խորթ քույրեր Քայլի եւ Քոնդալ Ջեններների հետ համաձայնագիր են ստորագրել։ Նոր կոնտենտը կհեռարձակվի ԱՄՆ-ում եւ այլ երկրներում։ Այլ մանրամասներ նոր հաղորդման մասին չեն հաղորդվում։
Նշենք, որ սեպտեմբերին նաեւ հայտնի դարձավ, որ Keeping Up with the Kardashians շոուն վերջանում է, եւ վերջին սեզոնը եթեր կգնա 2021 թվականին։