• Latest
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՈՒՌՆ ԱՌԵՒՏՐԻ ՓՈՒԼ ԵՆՔ ՄՏՆՈՒՄ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՈՒՌՆ ԱՌԵՒՏՐԻ ՓՈՒԼ ԵՆՔ ՄՏՆՈՒՄ

11 Դեկտեմբերի, 2020
Աշխարհի ամենաթանկ տները

Աշխարհի ամենաթանկ տները

1 Հունիսի, 2023
Շուտով կծնվի 82-ամյա Ալ Պաչինոյի չորրորդ երեխան

Շուտով կծնվի 82-ամյա Ալ Պաչինոյի չորրորդ երեխան

1 Հունիսի, 2023
Բեյոնսեի դուստրը լոնդոնյան բեմում միացել է մայրիկին՝ «Renaissance» շրջագայության ժամանակ

Բեյոնսեի դուստրը լոնդոնյան բեմում միացել է մայրիկին՝ «Renaissance» շրջագայության ժամանակ

1 Հունիսի, 2023
«Հրեշավոր» սպորտային կոշիկներ YAKU-ից

«Հրեշավոր» սպորտային կոշիկներ YAKU-ից

1 Հունիսի, 2023
Jacquemus-ը Nike-ի հետ համագործակցությամբ այս ամառ կթողարկի նոր՝ J Force 1 սպորտային կոշիկները

Jacquemus-ը Nike-ի հետ համագործակցությամբ այս ամառ կթողարկի նոր՝ J Force 1 սպորտային կոշիկները

1 Հունիսի, 2023
Փոքրիկների կյանքը բարեկեցիկ դարձնելու համար չպետք է խնայել ոչինիչ.Հասմիկ Վիրաբյան

Փոքրիկների կյանքը բարեկեցիկ դարձնելու համար չպետք է խնայել ոչինիչ.Հասմիկ Վիրաբյան

1 Հունիսի, 2023
Թաղապետն ու տեղակալը քաղաքացուն դրդել են հանցանքի

Թաղապետն ու տեղակալը քաղաքացուն դրդել են հանցանքի

1 Հունիսի, 2023
Մակաոյում բացվել է 2 միլիարդ դոլար արժողությամբ հանգստավայր՝ Լոնդոնի Բիգ Բենի հսկա կրկնօրինակով

Մակաոյում բացվել է 2 միլիարդ դոլար արժողությամբ հանգստավայր՝ Լոնդոնի Բիգ Բենի հսկա կրկնօրինակով

1 Հունիսի, 2023
Ինչպիսի՞ն պետք է լինի իդեալական տղամարդն՝ ըստ Քիմ Քարդաշյանի

Ինչպիսի՞ն պետք է լինի իդեալական տղամարդն՝ ըստ Քիմ Քարդաշյանի

1 Հունիսի, 2023
Փոխվարչապետների հանդիպմանը քննարկվելո՞ւ է միջանցքի հարցը

Փոխվարչապետների հանդիպմանը քննարկվելո՞ւ է միջանցքի հարցը

1 Հունիսի, 2023
Հնարավոր կլինի՞ հասնել գազի սակագնի նվազեցման

Հնարավոր կլինի՞ հասնել գազի սակագնի նվազեցման

1 Հունիսի, 2023
Ամուսինը կնոջը բռնացրել է սեփական հոր հետ. այժմ նա երկվորյակների է սպասում իր նախկին սկեսրայրից

Ամուսինը կնոջը բռնացրել է սեփական հոր հետ. այժմ նա երկվորյակների է սպասում իր նախկին սկեսրայրից

1 Հունիսի, 2023
Դուք մեր կյանքի իմաստն եք, մեզ ապրեցնողներն ու մեր շարունակությունը.Գագիկ Ծառուկյան

Դուք մեր կյանքի իմաստն եք, մեզ ապրեցնողներն ու մեր շարունակությունը.Գագիկ Ծառուկյան

1 Հունիսի, 2023
Արդարադատության նախարարությունը համակարգչային հսկողության սարքեր է ձեռք բերել

Արդարադատության նախարարությունը համակարգչային հսկողության սարքեր է ձեռք բերել

1 Հունիսի, 2023
Ծեծկռտուք և կրակոցներ Սամվել Բաբայանի թիմակիցների միջև

Ծեծկռտուք և կրակոցներ Սամվել Բաբայանի թիմակիցների միջև

1 Հունիսի, 2023
Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորակը. կա տուժած

Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորակը. կա տուժած

1 Հունիսի, 2023
Եվրալիգայի եզրափակիչ․ Սևիլյան ու Ռոման հաղթողին կորոշեն 11-մետրանոցներով

Եվրալիգայի եզրափակիչ․ Սևիլյան ու Ռոման հաղթողին կորոշեն 11-մետրանոցներով

1 Հունիսի, 2023
Ի՞նչ նպատակով է ստորագրվել «Հանուն Արցախի փրկության» համագործակցության հուշագիրը. մանրամասներ

Ի՞նչ նպատակով է ստորագրվել «Հանուն Արցախի փրկության» համագործակցության հուշագիրը. մանրամասներ

1 Հունիսի, 2023
Թաղապետն ու տեղակալը քաղաքացուն դրդել են հանցանքի

Թաղապետն ու տեղակալը քաղաքացուն դրդել են հանցանքի

1 Հունիսի, 2023
19 դատավոր անցել է որակավորման փուլը

19 դատավոր անցել է որակավորման փուլը

1 Հունիսի, 2023
Անահիտ Ավանեսյանն ամենուր է. ինչու է միշտ առաջին շարքերում

Անահիտ Ավանեսյանն ամենուր է. ինչու է միշտ առաջին շարքերում

1 Հունիսի, 2023
Վթարի են ենթարկվել «Վերջին զանգի» միջոցառման մասնակիցները․ 18-ամյա տղաները տեղափոխվել են հիվանդանոց

Վթարի են ենթարկվել «Վերջին զանգի» միջոցառման մասնակիցները․ 18-ամյա տղաները տեղափոխվել են հիվանդանոց

1 Հունիսի, 2023
Բնապահպանական նպատակներով միլիոնավոր դրամներ կծախսվեն

Բնապահպանական նպատակներով միլիոնավոր դրամներ կծախսվեն

1 Հունիսի, 2023
Ինչ հարցեր է քննարկել Աննա Վարդապետյանը Վրաստանի դատախազի հետ

Ինչ հարցեր է քննարկել Աննա Վարդապետյանը Վրաստանի դատախազի հետ

1 Հունիսի, 2023
ՄԻՊ-ն ու ԵԽԽՎ պատգամավորը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

ՄԻՊ-ն ու ԵԽԽՎ պատգամավորը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

1 Հունիսի, 2023
Ադրբեջանում ուժեղ քամու պատճառով երկու մարդ է մահացել

Ադրբեջանում ուժեղ քամու պատճառով երկու մարդ է մահացել

1 Հունիսի, 2023
«Խստորեն դատապարտում ենք նման վարքագիծը»․ գրություն է ուղարկվել ՀՀ Ոստիկանության բաժանմունք

«Խստորեն դատապարտում ենք նման վարքագիծը»․ գրություն է ուղարկվել ՀՀ Ոստիկանության բաժանմունք

1 Հունիսի, 2023
Գիտեիք արդյոք, որ….

Գիտեիք արդյոք, որ….

1 Հունիսի, 2023
ՀՀ Կադաստրի կոմիտեն դարձել է Չափագրողների միջազգային ֆեդերացիայի անդամ

ՀՀ Կադաստրի կոմիտեն դարձել է Չափագրողների միջազգային ֆեդերացիայի անդամ

31 Մայիսի, 2023
Մոդելին կանոնավոր ծեծել է սիրեկանը․ քրգործ է հարուցվել

Մոդելին կանոնավոր ծեծել է սիրեկանը․ քրգործ է հարուցվել

31 Մայիսի, 2023
  • Գովազդ
  • Armenian
  • English
  • Russian
Հինգշաբթի, 1 Հունիսի, 2023
ԱՄԲԻՈՆ NEWS
  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական
No Result
View All Result
ԱՄԲԻՈՆ NEWS
No Result
View All Result
Home Քաղաքականություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՈՒՌՆ ԱՌԵՒՏՐԻ ՓՈՒԼ ԵՆՔ ՄՏՆՈՒՄ

11 Դեկտեմբերի, 2020
in Քաղաքականություն

Արցախի կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրած վարչապետի եւ նրա թիմի հասցեին հրապարակային հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ քաղաքական դաշտում կոնսենսուս մինուս մեկ ձեւաչափով իրավիճակ է ստեղծվել, եւ բոլորը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հեռացումը, իսկ եթե չեն էլ պահանջում, ապա քննադատում են խայտառակ պարտության համար։ Սակայն պարզվում է, այս իրավիճակում անգամ ոմանք՝ հրաժարական պահանջելով հանդերձ, բանակցում են իշխանությունների հետ։ Մասամբ դրանք ստվերային բանակցություններ են, քանզի  կատարվածից հետո Նիկոլ Փաշինյանին բացահայտորեն աջակցելը կնշանակի կիսել նրա հետ պատասխանատվությունը, պարտվածի խարանը։

Երեկ մենք համառոտ անդրադարձել էինք հնարավոր կոալիցիայի թեմային, տեղեկացրել, որ քաղաքական որոշ ուժեր եւ անհատներ Նիկոլ Փաշինյանի հետ ստվերային բանակցությունների մեջ են` ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու հարցով։ Եվ նոր նշանակումների որոշ մասը տեղավորվում է այդ տրամաբանության մեջ։ Հնարավոր դաշնակիցներն են ՀԱԿ-ը, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, Արման Բաբաջանյանի նորաստեղծ ուժը եւ Արամ Սարգսյանի «Հանրապետությունը»։

Գրել էինք նաեւ՝ չի բացառվում, որ սկզբում այդ համագործակցության մասին չհայտարարեն, դաշնակից ուժերը ծածուկ աջակցեն՝ այս կամ այն պաշտոնում նշանակելով իրենց կողմից ընդունելի թեկնածուներին, ինչպես եղավ ԿԳՄՍ նախարարի դեպքում, ով ՀԱԿ շրջանակներին մերձ անձ է։ Ուստի առաջիկայում չենք բացառում, որ հերքեն այս լուրերը, սակայն Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել մեր նշած շրջանակների հետ, եւ նախօրեին մեզ հետ զրույցում դա չէր հերքել նաեւ ՔՈ-ի ղեկավար Սուրեն  Սահակյանը՝ ասելով, որ հանդիպել են՝ ստեղծված իրավիճակը քննարկելու, սակայն «որեւէ տեսակի» կառավարության կազմում ընդգրկվելու բանակցություն չի ընթանում իրենց հետ։ Իսկ իրավիճակից ելքը, ՔՈ-ականների տեսլականով, հետեւյալն է․ «Որպես կառավարության օրվա հրամայական՝ կառավարությունն աշխատեցնելն է, որպեսզի քաղաքացին այստեղ մնալու դեպքում ապահովություն զգա, որ պետությունը հոգ է տանում իր մասին, իր եւ երեխաների ապագայի համար լավ հեռանկարներ տեսնի»։

Անհասկանալի է նաեւ ՀԱԿ-ի պահվածքը։ Փաշինյանի հրաժարականի պահանջով Տեր-Պետրոսյանի հայտարարությունից հետո լեւոնականներն ուղղակի արշավ սկսեցին, բայց ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ ընդդիմության եւ հատկապես՝ Վազգեն Մանուկյանի դեմ։ Առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, օրինակ, իր հոդվածով հողին հավասարեցրեց 17 ուժերին, նրանց թեկնածուին եւ նրանց բոլոր առաջարկները։ Ավելին՝ նրա կարծիքով, Վազգեն Մանուկյանն ընդամենը «խաղում է ժողովրդի սրտի լարերի հետ»։ Ինքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ մինչեւ անգամ հնարավոր բախումների համար մեղադրեց Վազգեն Մանուկյանին։ Տեղեկություններ կան, որ նա մերժում է Վազգեն Մանուկյանի հանդիպման առաջարկը, որի մասին վերջինս երեկ խոսել էր եթերում։

Սպարապետի եղբայր Արամ Սարգսյանն այն բացառիկներից է, որը նոյեմբերի 9-ից հետո ոչ միայն չի պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այլեւ իր կուսակիցների հետ ջանք չի խնայում նրան աջակցելու համար։ Համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ նրա կուսակից որոշ երիտասարդներ մասնակցում են ի պաշտպանություն Փաշինյանի ակցիաներին, անգամ՝ կառավարական առանձնատան պաշտպանությանը։ Մինչեւ իսկ շրջանառվեց կոնկրետ մեկի անունը՝ Գեղամ Շեխոյան, որի՝ համազգեստով լուսանկարը պտտվում է համացանցում։ Իսկ Արամ Սարգսյանի կուսակիցներից մեկը՝ Լյովա Եղիազարյանը, որը 2 տարի շարունակ վերջին հայհոյանքներն է տեղում Ֆեյսբուքում՝ Փաշինյանի հակառակորդների հասցեին, կապիտուլյացիայի փաստաթղթի վրա թանաքը դեռ չչորացած՝ լծվել է իշխանություններին արդարացնելու եւ նրանց ընդդիմախոսներին պախարակելու գործին։ Հիշեցնենք, որ «Հանրապետությունն» այն կուսակցությունն է, որ 2018-ին ոչ մի օր չկանգնեց Փաշինյանի կողքին եւ ասպարեզում հայտնվեց միայն իշխանափոխությունից հետո։ «Ոնց որ կասեր Քաջ Նազարը՝ էսքան մարդով նույնիսկ քարվան կտրելու չեն գնա: Չէ մի չէ՝ անհնազանդություն»,- գրում են «Հանրապետության» ստատուսչիները՝ կից տեղադրելով ԱԺ-ի դիմացի բողոքի ակցիայի լուսանկար։ Իսկ 17 կուսակցությունների ներկայացուցիչներին «թերուս» են անվանում եւ տարբեր պիտակներ կպցնում։

Մի քանի օր է՝ տեղեկություններ կան նաեւ, որ Նիկոլ Փաշինյանն առեւտուր է սկսել «Լուսավոր Հայաստանի» հետ, առաջարկում է պաշտոններ՝ ընդդիմության կողմը չանցնելու եւ վարչապետի անվստահության նախագծին չմիանալու դիմաց։ ԼՀԿ-ի համար «քաղաքական առեւտրի» լայն հորիզոններ են բացվել՝ իրենց ունեցած 17 մանդատը կարող են շատ թանկով «ծախել» ընդդիմության ու Վազգեն Մանուկյանի կամ՝ իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի վրա։ Այստեղ, իհարկե, որոշակի դերակատարում ունեն նրանց արեւմտյան ստնտուները եւ ուժերի հավասարակշռությունը երկրում՝ թե ում նժարն ավելի ծանր կլինի։

Եվ վերջապես․ Նիկոլ Փաշինյանի դաշնակիցներից ամենաազնիվը թերեւս Արման Բաբաջանյանն է, ով նրան աջակցում է բացահայտ, առանց այլեւայլությունների։ Թեեւ ուրիշ բան թերեւս հնարավոր էլ չէր, քանզի այս պրոյեկտը հենց Նիկոլ Փաշինյանի մտահղացումն է՝ իր կողմից կառավարելի եւ բազում խոցելի տեղեր ունեցող մի անձ եւ ուժ, որին կարողանա մտցնել հաջորդ խորհրդարան եւ օգտագործել անհրաժեշտ պահերին։

Share198Tweet124SendShare

Շաբաթվա Կարևոր նյութերը

  • Երկրաշարժ Թուրքիայում

    Երկրաշարժ Թուրքիայում

    1052 shares
    Share 421 Tweet 263
  • Լուկաշենկոն ուժայիններին կոչ է արել արձագանքել սահմանին ցանկացած ագրեսիային

    1021 shares
    Share 408 Tweet 255
  • Հոլիվուդյան» կամ կետո-դիետա․ ինչ է այն իրականում, որ խորհուրդ է տալիս Քիմ Քարդաշյանը

    2451 shares
    Share 980 Tweet 613
  • Շիրակի մարզի ոստիկանապետն իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է

    514 shares
    Share 206 Tweet 129
  • Նոր մանրամասներ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից

    509 shares
    Share 204 Tweet 127
  • Պատմության մեջ առաջին անգամ սեքսի առաջնություն կանցկացվի

    508 shares
    Share 203 Tweet 127
ԱՄԲԻՈՆ NEWS

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam

  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Գովազդ

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam