Ջերմորեն շնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Սիրելի փոքրիկներ, մաղթում եմ, որպեսզի խաղաղությունն ու երջանկությունը լինեն ձեր մշտական ուղեկիցը, շրջապատված լինեք անհուն սիրով ու հոգատարությամբ:
Եկեք երբեք չմոռանանք․ Երեխաները յուրաքանչյուրիս կյանքի ամենակարևոր էակներն են , առանց որոնց կյանքը կլիներ հոգնեցուցիչ և անհետաքրքիր:
Նրանք լույս են սփռում շրջապատի վրա և իրենց ներկայությամբ լցնում են մթնոլորտը դրական էներգիայով , օգնում են լինել կենսուրախ:
Փոքրիկների կյանքը բարեկեցիկ դարձնելու համար չպետք է խնայել ոչինիչ. քանի որ նրանց մանկությունը մեծ և նշանակալի դեր է խաղում կյանքի հետագա փուլերի վրա:
Թող որ պաշտպանված ու սիրված լինի աշխարհի ամեն մի մանուկ:
Շնորհավոր հունիսի 1:
ԲՀԿ ՇՄ կանանց խորհրդի նախագահ՝ Հասմիկ Վիրաբյան