«Միլան» ֆուտբոլային ակումբը հայտարարել է 2022/23 սեզոնի ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի հայտացուցակը։ Հայտացուցակում չեն հայտնվել հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ու դարպասապահ Մայք Մենյանը։ Մարզիկները շարունակում են իրենց վերականգնումը՝ ստացած վնասվածքներից հետո։ Չեմպիոնների լիգայի «Փլեյ-օֆֆի» առաջին փուլում «Միլանը» կհանդիպի «Տոտենհեմի» հետ։ Հանդիպումները տեղի կունենան փետրվարի 14-ին եւ մարտի 8-ին։