«Բանակը ես եմ» խորագրի ներքո Հանրապետության հրապարակում հավաք է մեկնարկել։
Քաղաքացիները Ազատ գյուղում օրերս տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո պահանջում են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականը։ Հավաքվածների պնդմամբ՝ ակցիան նախաձեռնել է «Հանրային ձայն» կուսակցությունը։
Նկատեցինք, որ հավաքին մասնակցում է նաև Փաշինյանի երբեմնի մոլի երկրպագուներից մեկը՝ տիկին Նելլին, որին 2018-ի «հեղափոխությունից» հետո մշտապես կարելի էր տեսնել հօգուտ վարչապետի անցկացվող ակցիաներին, միջոցառումներին։