Ավշարի համայնքապետ Սուրիկ Գրիգորյանը հրավիրվել է ԱԱԾ, այս մասին տեղեկացնում է Ավշարի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը։Առավոտյան` ժամը 10-ին, համայնքի ղեկավարը հրավիրվել է ԱԱԾ, որը կապված է իր կողմից արված վերջին հայտարարությունների հետ»,– ասվում է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում զետեղված հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Սուրիկ Գրիգորյանը նույնպես պահանջել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նա նաև դատապարտել էր Ոստիկանությանը՝ համայնքների Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքների ղեկավարներին և քաղաքացիներին բերման ենթարկելու համար։