Բոլոր այն համայնքապետերը, որոնք պահանջել են Նիկոլ Փաշինյանի՝ հող հանձնողի հրաժարականը, տարբեր անհեթեթ պատճառաբանություններով հրավիրվում են ԱԱԾ, հող հանձնածը փորձում է ռեպրեսիաներով պահել իր իշխանությունը: Այս մասին Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հոգեվարքի մեջ գտնվող հող հանձնածը փորձում է թաքնվելով ուժային կառույցների հետևում պահել իր փոքրիկ իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը համառորեն հրաժարվում է հասկանալ, որ ինքն այլևս Հայաստանում իշխանություն չունի»,- հայտարարեց նա:
Լրագրողի դիտարկմանը, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները խոսում են արտահերթ ընտրությունների մասին, Նաիրա Զոհրաբյանն սաց. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են լինել միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո»: