«Փաշինյանի երեկվա ասուլիսից հետո մեր մտահոգությունները քառապատկվեցին»․Արցախի բնակիչ
«Ես Արցախում եմ ապրում, ես շատ լավ գիտեմ, թե էս պահին ինչ է կատարվում, Արցախում։Այսօր բառի բուն իմաստով Արցախը գոյաբանական խնդրի առջև է կանգնած։Էս պահին շատ քաղաքակիրթ ձևով դատարկում են Արցախը, բայց մարդիկ կան, որ մեռնեն էլ, չեն գնա էս հողից»,-Ambionnews-ի զրույցում պատմում է Արցախում ապրող Կ․Ն-ն։
Արցախի բնակիչն ասում է՝պարզ չի՞, որ էս ամենը կեղտոտ քաղաքական խաղեր են, սինխրոնացված աշխատում են։Փաշինյանի երեկվա ասուլիսից հետո մեր մտահոգությունները քառապատկվեցին, ասում է Ադրբեջանը մեկ ամսվա մեջ փոխեց իր հռետորաբանությունը, Փաշինյան դու չգիտեի՞ր, որ Ադրբեջանն ուզում է Արցախը դատարկել, ռեինտեգրացնել Արցախի բնակիչներին»,-ասում է Կ․Ն։
Կ․Ն-ի խոսքով՝Նիկոլ Փաշինյանը դարձել է Ալիևի քմահաճույքների կամակատարը։
«Փաշինյանի հայտարարություններից մի բան եմ ես հասկանում, էդ մարդը նստել է վարչապետի աթոռին, որ հանձնի, 20 տարուց ավել աշխատել եմ անվտանգության ոլորտում, էսպիսի խայտառակ բան չեմ տեսել, իրենից պետք է պաշտպանել երկիրը։Արցախը կամաց-կամաց դատարկում են, բայց մենք արցախցիներս վճռական ենք տրամադրված, որ 1 մմ անգամ չունենք զիջելու, էլ զիջելու տեղ չի մնացել․․․Փաշինյանն ու իր թիմակիցները գան Արցախ եւ ամեն քայլափոխին տեսնեն ապագան, ուղիղ թշնամու աչքերին նայելով։Եթե մի ժամանակ առաջ զոհասեղանին Արցախն էր դրված․ հիմա Հայաստանն ու Արցախն են զոհասեղանին և Փաշինյանը ամեն ինչ անում է, որ առաջ դա տեղի ունենա»,-հայտարարեց Արցախի բնակիչ, Կ․Ն․-ն։