Պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուսափում էր լրագրողների հետ առցանց ասուլիսներից։Ավանդույթ էր ձևավորվել, որ պատասխանում է իր մտերիմ ԶԼՄ-մների եւ ընտրյալ հարցերի եւ ինչպես միշտ այդ ամենը իշխանությունը խուսափող հանդիսացող Հանրայինի ձեռամբ։Հատկապես ընդդիմադիր ԶԼՄ-ները շատ դեպքերում կամ զրկված էին Փաշինյանին հարց տալու հնարավորությունից, կամ սկզբունքորեն չէին մասնակցում օնլայն ասուլիսներին, որը Պետրոս Ղազարյանի հարցազրույցների տրամաբանության մեջ էր։Վաղը Փաշինյանը այս տարվա մեջ երկրորդ ասուլիսն է հրավիրել, այս անգամ էլ է օֆլայն եւ ինչպես իշխանական քարոզչամեքենան է տարածում՝այս անգամ ավելի շատ լրագրողներ կարող են հարց ուղղել վարչապետին։
Ինչպես եւ կանխատեսվում է Փաշինյանը ըստ էության երգելու է հին երգերը, ուղղակի նոր մոտեցմամբ, իսկ շատ հարցեր այդպես էլ պատասխան չեն ստանալու, այսինքն՝հերթական անգամ ՀՀ հպարտ քաղաքացուն տրվելու է հերթական դոզան, հիմքում միշտ նույնը՝ռուսներն են մեղավոր, նախկինները, բոլորը, բայց ոչ ես։Հերթական անգամ Փաշինյանը մանիպուլյացիաներով լվանալու է հասարակության ուղեղները, խեղաթյուրելու է բանակցային գործընթացը և ապացուցելու է, որ զիջելը պատերազմից լավ է։