Նիկոլ Փաշինյանը պետական, քրեական ողջ լծակները գործի դնելով հասավ Եռաբլուր։ Իշխանություններն իհարկե հայտարարել էին, որ տեղի ունեցողը սգո երթ է, բայց երթի մասնակիցները բարձր տրամադրությամբ ծափահարում էին Նիկոլ Փաշինյանի և վանկարկում էին «Նիկոլ վարչապետ»։
Փաշինյանին ուղեկցում էին տասնյակ ավտոմատավոր թիկանապահներ։ Ավտոմատավոր թիկանապահներ եղել են նաև երթի մասնակցիների մեջ։ Ըստ որոշ տեղեկությունների Փաշինյանի ավտոմատավոր թիկնապահների թիվը հասել է 100-ի, Եռաբլուրի տարածքում եղել են տասնյակ դիպուկահարներ։