Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի համահիմնադիրներից Աննա Արշակի Մինալյանը:
Հմուտ մասնագետը մեր երկրում ստոմատոլոգիայի զարգացման ակունքներում է:
1963 թվականին նա Երևանի պետական բժշկական ինստիտուտի առաջին նպատակային ասպիրանտն է եղել` Գեորգի Եղիյանի ղեկավարությամբ:
Ավագ ուսուցչին, դասախոսին համալսարանականները միշտ հիշում են մեծ սիրով ու հարգանքով՝ նրան բնորոշելով որպես գործի և հարազատ կրթական հաստատության նվիրյալ:
Բուհի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի անունից մեր ցավակցությունն ենք հայտնում Աննա Մինալյանի ընտանիքի անդամներին, հարազատաներին:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 19-ին, ժամը 17:30-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը` մարտի 20-ին նույն վայրից, ժամը 13:00-ին: