ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նախկինի պես պատրաստ է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, չնայած այն բանին, որ Հաագայի Քրեական միջազգային դատարանը նրան կալանքի սանկցիա է տվել։ Այս մասին հայտարարել է Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ Նա նշել է, որ Գուտերեշը հարկ է որ խոսի նրանց հետ, որոնց հետ անհրաժեշտ կհամարի խոսել, որպեսզի լուծի այն հարցերը, որոնց առկա են օրակարգում։ Դյուժարիկը նաեւ ասել է որ Միջազգային քրեական դատարանը ՄԱԿ Քարտուղարության հետ կապված չէ նման հարցերում։ Հետեւաբար՝ Պուտինը ՄԱԿ համար «անցանկալի անձ» համարվել չի կարող։