Տարածաշրջանում Իրանի շահերին չհամապատասխանող աշխարհաքաղաքական փոփոխություններ չպետք է լինեն. Ադրբեջանում Իրանի դեսպան
Իրանը պատրաստ է բանակցությունների հարթակ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին Ադրբեջանի առաջին փոխնախագահի օգնական Էլչին Ամիրբեկովի հետ հանդիպման ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրանք քննարկել են Ադրբեջան-Իրան հարաբերությունների վերջին զարգացումները, Կովկասում տիրող իրավիճակը և տարածաշրջանին առնչվող հարցերում Իրանի սկզբունքային դիրքորոշումը։
«Տարածաշրջանում Իրանի կենսական և երկարաժամկետ շահերին չհամապատասխանող աշխարհաքաղաքական փոփոխություններ չպետք է լինեն»,- հավելել է Մուսավին: