Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հայտարարությունները «անպարկեշտ» են։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին, հաղորդում է Sputnik Գրուզիան։
«Մենք տանկ չունենք, որպեսզի ուղարկենք Ուկրաինային, բայց ունենք էլեկտրագեներատորներ եւ մարդասիրական օգնության որոշակի ռեսուրս։ Մենք ռեսուրս ունենք՝ օգնելու Վրաստանում բնակվող ուկրաինացի ժողովրդին․․․Եթե դրանից հետո Պոդոլյակը չտեսավ Վրաստանի դիրքորոշումը, ապա մենք կարող ենք նրա հայտարարությունը գնահատել որպես անպարկեշտություն»,-նշել է նա։
Ի պատասխան Պոդոլյակի՝ Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ Դմիտրի Խունդաձեն նշել է, որ եթե Վրաստանի բնակչությունն ընտրեր իր կառավարությունը Պոդոլյակի իմաստությամբ, երկրում չէր լինի այն խաղաղասեր քաղաքականությունը, որն այսօր կա։