Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կոչ է արել նախ զբաղվել իր երկրում առկա խնդիրներով, որից հետո նոր միջամտել Վրաստանի քաղաքական կյանքին: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ հայտնել է IMEDI հեռուստաալիքը։
Վրաստանի ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարի հայտարարությունները, որոնցում Վրաստանի քաղաքացիներին կոչ են արել բողոքի ցույցեր կազմակերպել, վկայում են այն մասին, որ «այդ անձը մոտիվացված է՝ այստեղ ինչ-որ բան տեղի ունենալու մեջ»։
Վարչապետը նաև կարծում է, որ ուկրաինացի այլ քաղաքական գործիչների հայտարարություններն ուղղակի միջամտություն են Վրաստանի գործերին։
Ղարիբաշվիլիի խոսքով, Ուկրաինան ակնկալում էր նաև երկրորդ ճակատի բացում Վրաստանում, ինչի համար երկիր է ուղարկվել հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։