ՎՐԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՈՒՆԵՆԱԼ ԻՐ ԿԱՐԵՒՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՌԵԳԻՈՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՒ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Վրաստանը մշտապես պատրաստ է ունենալ իր կարեւոր դերակատարությունը՝ հանուն ռեգիոնի խաղաղության եւ կայունության։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ հայ-վրացական միջակառավարական տնտեսական հանձնաժողովի նիստի բացմանը, որին մասնակցել է նաեւ աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ղարիբաշվիլին նշել է, որ հենց այն բանի համար, որպեսզի Վրաստանը ցույց տա, որ պատրաստ է կարեւոր դերակատարություն ունենալ ռեգիոնում խաղաղության եւ կայունության պահպանման համար, Թբիլիսին պաշտոնապես բարձրաձայնել է խաղաղ հարեւանության նախաձեռնությունը։ Նշենք, որ Վրաստանը չի մասնակցել 3+3 ֆորմատին որին մասնակցում է նաեւ Ռուսաստանը, առաջարկելով իր այլընտրանքային ձեւաչափը։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )