Վանո Սիրադեղյանի դուստրը կոչ-խնդրանքով դիմում է Լևոն Տեր-Պետրոսյանին
Հարգելի Լևոն Տեր Պետրոսյան, ես հպարտ եմ որ ձեր սերնդի հետ պատիվ եմ ունեցել շփվելու։ Շնորհավորում եմ բոլորիս անկախության 32֊ րդ տարեդարձը։
Անգնահատելի է ձեր անցած ճանապարհը հայ ժողովրդի կյանքում։ Եթե հայրս կենդանի լիներ կխնդրեի իրեն։ Դուք ձեր անցած պատմական դժվարին ճանապարհին բազմաթիվ դժվարություններ եք հաղթահարել ի օգուտ մեր ազգի։ Ես էլ որպես իմ երկրի քաղաքացի, գտնում եմ, որ միայն դուք կարող եք մեր ժողովրդի համար այս ճակատագրական պահին ձեր ձայնը բարձրացնել ի լուր աշխարհի, թև աշխարհը արդեն տեղյակ է ու անտարբեր այս սպանդին։
Օգնեք մեզ հաղթահարելու և կանխելու համազգային այս աղետը։ Սիրելի պապի, օգնեք մեզ։
Արփի Վան Սիրադեղյան