Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է դեպի Եռաբլուր այսօր տեղի ունեցած սգո երթի մասին։ Գրառումը՝ ստորև․
Ու ինչի՞ հասավ նա այսօր իր չարաբաստիկ երթով: Արդյո՞ք կգտնվի մեկ խելամիտ մարդ, ով կասի, որ հայ մարդկանց սրբավայր համարվող Եռաբլուրում ոչ միայն իրար դեմ հանելը, այլ ծայրահեղ թշնամացնելը միմյանց դեմ ճիշտ էր, բարոյական էր, քաղաքականապես գրագետ էր և տեղին: Փաստացի տեղի ունեցավ սեփական քաղաքական շահի գերկարևորում և բացառիկ անբարոյականության դրսևորում: Փաստացի սեփական ժողովրդին իրար դեմ հանելը սրբավայրում երկրորդային և երրորդային նշանակություն ունի, քանի որ սեփական այլևս քաղաքական և բարոյական կերպարի ընդգծումն առաջնային է:
Լիդերը կարող է լինել թույլ, շահամոլ, անհեռատես, բայց անբարոյական և, այսքան, լինել չի կարող: Սա մեծագույն դժբախտություն է մեր ազգի համար: Սա պատվազրկում է մեր ազգի համար: Սա նախաձեռնողը նույնիսկ չհասկացավ էլ, որ իր հետևից եռաբլուր չմտավ այդ երթի մեծամասնությունը: Նրան չէր էլ հետաքրքրում, թե սեփական ժողովրդի լուտանքների տակ սեփական ժողովրդին ճեղքելուց հետո ի՞նչ կլինի իր հետևից եկող այսպես կոչված իր «աջակիցների» կամ ավելի ճիշտ « երթի բերման ենթարկվածների» հետ իրենից հետո:
Օխլոսապետ, եթե կարծում ես այսօրվա պարտադիր առաքելությունը, իսկ իրականում անբարոյականությունը, քեզ որևէ վերակենդանացման կամ ինչ-որ քաղաքական դիվիդենտ տվեց, շտապեմ հիասթափեցնել: Շատերը տեսան լիդերի անբարո կերպարի ողջ պերճանքը, նույնիսկ նրանք, ում տեռորի ուժով բերման էիր ենթարկել երթի, իսկ նրանց մեծ մասն էլ առաջին հնարավորության դեպքում լքում էին քո երթի շարքերը: Եթե ողջ վարչական, օլիգարխիկ և այլ ռեսուրսը քեզ ընդամենը մատակարարեց 6-7
հազար երթի մասնակից(թող լինի 16-17 հազար) դու քաղաքականապես ավարտած և սպառված ես: Սրա մեջ ոչ մի սգո, հարգանքի, կարեկցանքի նշույլ չկար, չկար ոգի և պատիվ, չկար դրամա և ընկալում: Սա նման էր սովետական գենսեկի թաղման թափորի` զրո հոգևորով և զրո ոգեղենով: Սա ուժի և զոռբայության ցուցադրություն էր և վերջ: Սա ծայրահեղ անբարոյականություն էր սուգ ունեցող մարդկանց հանդեպ, ինչը օտար է և հատուկ չէ մեր ազգին:
P.S. Ես չեմ ներելու սրանց իմ պետության պատվազրկումը, չեմ ներելու հայ մարդկանց, բարոյազրկումը: Մեծ քաղաքական աղբահանությունը շատ մոտ է: Աղբը ինքն է իրեն աղբամանը նետում»: