Red Wings Shoes կոշիկի ապրանքանիշը Super Mario Bros խաղի հիման վրա նկարահանված Super Mario Bros ֆիլմի մոտալուտ թողարկման պատվին ստեղծել է իրական կոշիկներ, որոնք կրել է գլխավոր հերոսը՝ ջրմուղագործը. հայտնում է The Verge-ը։
Նշվում է, որ կոշիկները ստեղծվել են մեկ օրինակով։ Nintendo-ն պատվիրել է մի զույգ կոշիկներ՝ ցուցադրելու իր օֆլայն խանութներից մեկում:
Դատելով ականատեսների նկարներից՝ ցուցանմուշը մեծ ժողովրդականություն է վայելում երկրպագուների կողմից. մարդիկ հավաքվում են ստենդի մոտ՝ հուշանվերային լուսանկար անելու։