Արդեն մեկ շաբաթից ավելի մարդկանց մոտ տրամադրությունները խուճապային են, շատերի մոտ նույնիսկ դեժավյու է սկսվել, համեմատում են 2020թ․-ի մարտին տեղի ունեցած վարակի բռնկման հետ, թեև երեկ առողջապահության նախարարը հայտարարեց, որ կարմրուկի դեպքերը լոկալ բռնկման շրջանից դեռևս դուրս չեն եկել։
Կարմրուկի առաջին դեպքի հաստատումից հետո առողջապահության նախարարությունը սկսեց ակտիվացնել ինչպես պատվաստումային ազգային օրացույցով նախատեսված պատվաստումային գործընթացը` 1 տարեկան և 4-6 տարեկան երեխաների շրջանում։
Պայմանավորված կարմրուկի դեպքերի արձանագրմամբ կատարվում են հակահամաճարակային միջոցառումներ։Ամենակարևոր և առաջին միջոցառումը դա ցանով և ջերմությամբ և նույնիսկ առանց ջերմությամբ ցանով անձանց՝մեծահասակ, կամ երեխա անմիջական արձանագրում և ելնելով իրավիճակից նաև հայկահամաճարակային միջոցառումների իրականացում։
Մի քամի օր է պոլիկլինիկայում մարդկանց հոսքը չի դադարում, երեխաներին են բերում պատվաստման, բուժաշխատողներն ասում են, որ կորոնավիրուսից հետո փոխվել է մարդկանց վերաբերմունքը պատվաստումների նկատմամբ։
Երբ Հայաստանում որևէ համաճարակ է բռնկվում, սկսում են ակտիվ պրոպագանդել պատվաստանյութերի արդյունավետությունը՝պնդելով, որ մարդը կիարժեք ապահովագրված կլինի այն դեպքում, երբ ժամանակին ստանա իր պատվաստումները, բայց դրանց արդյունավետությունն ապացուցող փաստարկ չկա։
Շիրակի մարզում, այս ընթացքում հայտնաբերվել են կասկածելի 8 դեպք, որից 5-ը արդեն նմուշառվել է, դրական պատասխան չի տրվել, իսկ 3 դեպքերն էլ նոր են արձանագրվել և դեռևս նմուշառում չի կատարվել, որովհետև նմուշառում կատարվում է ցանի 4-րդ օրը։
Մասնագետներն ասում են վախենալու բան չկա, ուղղակի շատ կարևոր է, որ վարակը չբարդանա, որովհետև դրա ավարտը կարող է ընդհուպ մահվան ելքով լինել։
Հասարակությունը ինչպես կորոնավիրուսի ժամանակ այնպես էլ հիմա տարակարծիք է և մտահոգ։Մարդիկ չեն հասկանում, թե ինչու են սովորական վիրուսը այդքան ծաղկեցնում և խուճապ ստեղծում։Մարդիկ ասում են՝ինչի՞ առաջ չկար կարմրուկ, ով ինչ ասես խոսում, ով ոնց ուզում խաբում է։