Սրտանոթային համակարգի աշխատանքի հետ կապված խնդիրներից խուսափելու համար ցանկալի է հրաժարվել չափազանց քաղցր ու աղի մթերքից։ Այս մասին Eat This, Not That պորտալի հետ զրույցում ասել է սննդաբան Լիզա Յանգը։
Մասնագետի խոսքով՝ քաղցր թխուկները, կոնֆետներն ու գազավորված ըմպելիքները պարունակում են մեծ քանակությամբ հավելյալ շաքար, ուստի նման մթերքի կանոնավոր գործածությունը կարող է ոչ միայն նպաստել ավելորդ կիլոգրամների կուտակմանը, այլև բարձրացնել անոթների ու արյան շրջանառության հետ կապված խնդիրների հավանականությունը։
«Մեծ քանակությամբ հավելյալ շաքար ու չափազանց քիչ քանակությամբ մանրաթելեր կամ սպիտակուցներ պարունակող մթերքի գործածությունը կարող է արյան մեջ շաքարի մակարդակի տատանումներ առաջացնել, ինչն էլ կհանգեցնի հիպերգլիկեմիայի՝ սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացմանը նպաստող գործոններից մեկի առաջացման», — նախազգուշացրել է մասնագետը։
Նա նաև ընդգծել է, որ սրտանոթային համակարգի համար ոչ պակաս վնասակար է աղի չարաշահումը, քանի որ աղի մթերքը հանգեցնում է օրգանիզմում հեղուկի կուտակման, այտուցներ է առաջացնում և մեծացնում է երիկամների, լյարդի ու սրտամկանի ծանրաբեռնվածությունը։