Մենք կանգնած ենք մեր պոստերում, հինգ կիլոմետրը մնում է թուրքին, Որոտանի և Ադրբեջանի սահմանը մեկ մետրից տասը մետրի հեռավորության վրա է մնում: Այս մասին ասացին Գորիսում անվտանգության հարցերով կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները:
Թող գան էստեղ ապրեն, նոր իմանան: Եթե Սյունիքը տվեցին, Երևանի դուռն էլ են ծեծելու»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նրանք նշում են, որ անվտանգ տեղաշարժ են պահանջում: Շուռնուխի վարչական ներկայացուցիչը նշեց, որ ամաչում է գյուղացու աչքերին նայել: «Ես գյուղացուն ի՞նչ պատասխան եմ տալու»,-ասաց նա:
«Մենք չենք կարող գյուղի կեսը տալ թշնամուն, ոչ մի բնակիչ չի հեռանալու: Մեր ընկերները, հարազատները զոհվեցին, մենք ողջ մնացինք, ո՞րն է մեր ողջ մնալու իմաստը, այսօր Սյունիքի ճակատագիրն են որոշում առանց մեզ: Վերջը մնո՞ւմ ենք, թե չենք մնում,: Ասում է՝ ՀՀ սահմանը փոփոխության չի ենթարկվում, իրա սահմանը ուրիշ ա, մերը ուրիշ, երևի»»,- ասաց մեկ ուրիշ բնակիչ:Հիշեցնենք, որ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտնել էր, որ այսօր առավոտյան Պաշտպանության նախարարության կողմից հրահանգ է տրվել զինվորականներին՝ մինչև վաղը՝ 17:00-ն, ազատել Կապանի շահեկան, բարձր դիրքերը, դրանք հանձնվում են թշնամուն, հիմա ստացվելու է այնպես, որ թշնամին մոտենալու է մեր սահմաններին, բնակելի տարածքներից ընդամենը 1 կմ հեռավորություն վրա է լինելու: