• Latest
Սյունիքի սահմանամերձ համայնքների 14 Արմաթ լաբորատորիա կվերազինվի

2 Հունիսի, 2023
Մինչև երեկո փորձելու ենք հնարավորինս արագ տեղափոխել մարդկանց Հայաստան․ Ավանեսյան (Տեսանյութ)

26 Սեպտեմբերի, 2023
Փաշինյանը հրաժարվեց Ղարաբաղից, մեղավոր հանեցին Ռուսաստանին. ՄՈԴԵՍՏ ԿՈԼԵՐՈՎ

«Իրավունքը» զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ:  — Պարոն Ներսիսյան, ի՞նչ կարծիք ունեք Արցախի նկատմամբ ՀՀ կառավարության դիրքորոշման վերաբերյալ:  — Ցավալի է, բայց փաստ է, որ տիեզերական դավաճանության պատճառով այսօր հանձնվում է Արցախը…  — Բայց չէ՞ որ իրականացվող քայլերից արդեն պարզ էր, որ նման վերջաբան կլինի:  — Այո՛, ամեն ինչ վաղուց էր պարզ: Եթե երկրի ղեկավարը հայտարարում է, որ ընդունում է թշնամի երկրի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը, էլ ինչի՞ մասին ենք մենք խոսում: Դրան շարունակություն կա, եւ դա պետք է գար հասներ իր ավարտին: Հիմա այն, ինչ կատարվում է, այդ պատմության ավարտի ակորդներն են: Դա տիեզերական դավաճանություն է Արցախի, համայն հայության նկատմամբ: Ինձ համար Արցախ, Հայաստան տարբերություն չկա: Երկուսն էլ իմ հայրենիքն են: Ես չեմ զանազանում Արցախը Լոռիից կամ Տավուշից:  — Դուք չեք զանազանում, բայց չէ՞որ կան մարդիկ, ովքեր մտածում են` Արցախը տանք, հանգիստ ապրենք…  — Այսօր այդ կեղծ, սարքված, սուտ, շինծու խոսքը, որ ասում են՝ «Արցախը հանձնենք, Հայաստանը փրկենք», ոչ մի տեղ չտանող արտահայտություն է: Որ մորը հարցնես` քո զավակներից ո՞ր մեկին կտաս, ու նա տա: Դեռեւս Սեւակն է գրել.  Ո՞ր մատդ կտրես՝ Պիտի շատ ցավի կամ պակաս ցավի: Էլ ի՞նչ ամենա…  Ցավը նույնն է: Մեր թշնամին այսօր արդեն Հայաստանի սուվերեն տարածքում է: Հետո կտան Ջերմուկը, Տավուշը, Սյունիքը հետո էլ՝ Երեւանը: Կամ կասեն՝ այդ բոլորը տանք, որ Երեւանը պահենք: Ու կմնա միայն Մաշտոցի պողոտան…  — Արցախում ապրող մեր հայրենակիցներն այսօր մնացել են միայնակ իրենց ցավի հետ: Ի՞նչ կասեք այս մասին:  — Այսօր Արցախում ցեղասպանություն է: Մարդկանց կոտորում, սպանում, ոչնչացնում, տեղահան են անում մեզնից մի քանի կիլոմետր այն կողմ: Եվ թողնել մենակ, անպաշտպան Արցախում ապրող մեր հայրենակիցներին` դա ամոթ է… Մի՞թե կարելի էր այսպես ուրանալ Մոնթեի, Բեկորի, Ազգալդյանի, մեր տղերքի, հազարավոր նահատակների, Եռաբլուրում պառկած մեր հայորդիների արած գործը, հիշատակը: Ներելո՞ւ է Աստված որեւէ մեկին: Ոչ մեկիս չի ներելու: Ամեն մեկս մեր չափով մեղավոր ենք: Բայց նրանք, ովքեր կառավարել են, ղեկավարել են, իրենց ձեռքին է եղել ղեկը՝ դավաճանել են Արցախին, իրենց հայրենիքին, իրենց հող ու ջրին: Նրանք Ադրբեջանի եւ Թուրքիայի գործընկերներն են ու իրենց ազգի թշնամիները:  — Մի քանի օր առաջ Դուք հրապարակային գրառում էիք կատարել եւ ընդգծել, որ ամոթի մեծ զգացում եք ապրում, որ հայ եք: Ի՞նչը Ձեզ ստիպեց այդպիսի կտրուկ արտահայտություն անել:  — Ես հիմա էլ հպարտ եմ, որ հայ եմ եւ միշտ եմ հպարտ լինելու: Բայց այն, ինչ–որ ես եւ իմ հայրենակիցները տեսանք ու զգացինք՝ այս մեծագույն դավաճանությունը, ողբերգությունը, միայն մեծագույն ամոթի զգացում կարող է առաջացնել իրական հայի հոգում ու սրտում: Եվ այն, ինչ–որ մենք թույլ տվեցինք մեզ, չի ներվելու: Ողբերգություն էր ինձ համար նման զգացողություն ապրելը: Երբ դու հասկանում ես, որ կորցնում ես երազանքը, մեր հաղթանակներն ու ձեռքբերումները: Եվ այն հարվածը, որն այսօր հասցվեց Արցախին հայազգի դավաճանների կողմից, անդառնալի եւ անբուժելի կորուստ է:  — Մեր երկրում տարվող հակառուսական տրամադրություններին ինչպե՞ս եք վերաբերում:  — Այսօր աշխարհաքաղաքական պատերազմ է: Իսկ ես շատ եմ տեղեկացված, ու ինձ միշտ հետաքրքրել են աշխարհաքաղաքական զարգացումներն ու իրադարձությունները: Քանի որ այդ իրադարձություններից է կախված նաեւ իմ երկրի ճակատագիրը: Ինձ համար ե՛ւ ռուսամետներն են ծիծաղելի, ե՛ւ` արեւմտամետները: Պետք է առաջին հերթին հայամետ լինել: Կարեւորը՝ հայամետ լինելն է: Նա, ով մտածում է իր երկրի ճակատագրի, իր երկրի շահի մասին: Նոր դրանից հետո արդեն պետք է լինի ճիշտ դիվանագիտություն եւ բալանսավորված քաղաքականություն: Իսկ այսպիսի քաղաքականության դեպքում մենք կորցնում ենք մեր դաշնակիցներին: Եվ մնում ենք միայնակ աշխարհի կողմից մեզ նետված մարտահրավերների առաջ: Այսօր իշխող կառավարության կողմից վարվող քաղաքականությունը՝ ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին, պարտվողական է, ոչ պրոֆեսիոնալ, դավադիր եւ դավաճանական է: Ամենացավալին ու ամենաողբերգականն այն է, որ սա ավարտը չի: Այն իր շարունակությունն ունի: Եթե իրենց թվում է, որ Արցախը տան ու դրանով կավարտվի, սխալվում են: Այս կործանարար գործընթացը շարունակելի է: Եվ եթե չկանխվի, նոր ողբերգությունները եւ հայրենիքի կորուստն անխուսափելի են:  ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Սարսափելի ամոթ ապրեցի… չէի պատկերացնում երբեւէ, որ հայ ոստիկանը՝ կստորացնի մեր ժողովրդին թուրքի մոտ. Ներսիսյան

Մինչ բոլորս Նիկոլի բերած աղետի հետևանքներն ենք մեղմում, նա հաջորդ աղետն է բերում․ Կարեն Վրթանեսյան

Ռուս խաղաղապահները Հաթերքում ականազերծում են իրականացրել

Այդ ժեստը, առաջին անգամ 2018-ին եմ արել․ միջազգային մրցաշարում ոսկե մեդալակիր

Հռոմի ստատուտը վավերացումը՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի սեպտեմբերի 28-ի նիստի օրակարգում է

Ստեփանակերտից պայթյունից տուժածներին տեղափոխելու համար ՀՀ-ից Արցախ մեկնեց 2-րդ ուղղաթիռը

Եռաբլուրի դիմացի կանգառում՝ Ավինյանի ժպիտով պաստառն է՝ «Ասեք, կանենք» կարգախոսով…

Մենք չենք կարող հետ բերել զոհերին, բայց դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Արցախում

Լեռնային Ղարաբաղից կոչ են անում սեփական տրանսպորտային միջոցներով առայժմ չմեկնել դեպի Հայաստան

Փաշինյանն ու Ալիևը պետք է հանդիպեն. ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ-ն մտահոգված է, լսում ենք Բաքվի բռնությունների մասին, վիճակը ծայրահեղ ծանր է․ Փաուեր

Երևանի ավտոբուսները մեկնել են Կոռնիձոր՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մարզեր տեղափոխելու համար

Կոչ ենք անում ԱՄՆ-ին զերծ մնալ ՀՀ-ում հակառուսական տրամադրություններին նպաստող խիստ վտանգավոր խոսքերից ու գործողություններից. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Արցախի դեմ ագրեսիայի հետեւանքով կրած 200 զոհի մասին

Իրական ջանքեր գործադրել ճանաչելու իր պատմական տարածքում բնակվող հայ ազգաբնակչության ինքնորոշման իրավունքը և դադարեցնելու Արցախում տեղի ունեցող ողբերգությունը. Գիտնականների ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Ես հարգում եմ որդուս ընտրությունը». Կադիրովը տեսանյութ է հրապարակել՝ ինչպես է իր որդին ծեծի ենթարկում Ղուրանը այրած տղամարդուն

«Զանգեզուրի միջանցքի» իրականացումը պետք է ավարտին հասցվի, Իրանից դրական ազդակներ կան. Էրդողան

Ուղեցույց ապագա պատմաբանների համար. Էդուարդ Շարմազանով

44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ, ԹԵՔՎԱՆԴՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆԸ ՈՒՆԻ ԲՈԼՈՐԻՍ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔԸ

Արցախն այսօր. Արյունոտ Լուսանկարներ

Ասում է՝ ես հիմա իմ ախպոր վրեժն եմ լուծում ու դնում, ամբողջ գյուղը գնդակահարում է՝ մեր ու մանուկ. Ինչ ոճրագործությունների են ականատես եղել մեր հայրենակիցները

26 Սեպտեմբերի, 2023
«Ղարաբաղի հայերին կտեղափոխեն Աբխազիա». հայատյաց գրառում է տարածվում

Էրդողանն այսօր մեկնում է Նախիջեւան

Էրդողանը հայտնել է՝ ինչ է ասել Փաշինյանին

26 Սեպտեմբերի, 2023
Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ազատ են արձակվել

2024 – 2025 թվականներին թուրքական աշխարհը իրագործելու է «ՄԵԾ ԹՈՒՐԱՆ» ծրագիրը …

Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը զբաղված է տեղահանված արցախցի մեր հայրենակիցների համար լայնածավալ աջակցության ծրագրերի կազմակերպման աշխատանքներով

«Հակարիի կամրջի հերթի մեջ երեխայա ծնվել. այ էս տղենա հայրը».երգիչ Լյոկա

Արցախում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայող է մահացել

Հենց որ սկսվի «Զանգեզուրի միջանցքը» ուժով իրականացնելու փորձը, Իրանն անմիջապես իր զորքերը կուղարկի Հայաստան. Սեմյոն Բաղդասարով (Տեսանյութ)

26 Սեպտեմբերի, 2023
  • Գովազդ
Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2023
  • Login
ԱՄԲԻՈՆ NEWS
  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական
No Result
View All Result
ԱՄԲԻՈՆ NEWS
No Result
View All Result

Սյունիքի սահմանամերձ համայնքների 14 Արմաթ լաբորատորիա կվերազինվի

2 Հունիսի, 2023
in Հասարակություն

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա (C-Quadrat Ampega Armenia) ընկերության միջև ստորագրվել է հուշագիր, որով ընկերությունը կօգնի վերազինել Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների 14 Արմաթ լաբորատորիա, տեղեկացնում է ԱՏՁՄ մամուլի ծառայությունը։

Հուշագիրը ստորագրել են ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Կարապետյանը և Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա  ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանը։

«Արմաթ լաբորատորիաների վերազինմամբ հույս ունենք խթանել տեխնոլոգիական կրթության և տեխնոլոգիապես առաջադեմ հասարակության զարգացումը Հայաստանում։ Ընտրեցինք Սյունիքը, քանզի կարծում ենք, որ այս ժամանակահատվածում Սյունիքի մարզում զարգացման նախագծերի իրականացումը խիստ կարևոր է: Հանդիսանալով սոցիալապես պատասխանատու ընկերություն՝ մենք ընտրել ենք մի քանի բարձր սոցիալ ազդեցություն ունեցող ոլորտներ, որոնց շարքում է որակյալ կրթությունը»,- նշել է Արման Վարդանյանը:

Իսկ ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Կարապետյանն ավելացրել է, որ հույս ունի՝ այս օրինակը կոգևորի մյուս ընկերություններին մարզերում տեխնոլոգիական կրթությունը խթանել և որպես սոցիալական պատասխանատվություն օգնել երեխաներին գնալ դեպի տեխնոլոգիական կրթություն։

Armat 2.png (459 KB)

«Վերազինումը շատ կարևոր է Արմաթ լաբորատորիաների շարունակական գործունեությունն ապահովելու, ինչպես նաև վստահ լինելու համար, որ կրթական ծրագրի բոլոր բաղադրիչներն ենք կարողանում հասանելի դարձնել Հայաստանի բոլոր մարզերի երեխաներին»,-նշել է Սարգիս Կարապետյանը։

Նվիրատվության գումարը մոտ 8 միլիոն դրամ է, որը նախատեսված է Սյունիքի Արմաթ լաբորատորիաների համար համակարգիչներ ձեռք բերելու, համակարգիչների, եռաչափ տպիչների CNC շաղափային հաստոցների վերազինման, Arduino ռոբոտաշինության հավաքածուների, եռաչափ տպիչի լցանյութի ձեռք բերման և անհրաժեշտ այլ պարագաներով լաբորատորիաները կահավորելու համար։

Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի կառավարիչ ընկերություն է, որի նպատակը Հայաստանում արևմտյան լավագույն փորձին համահունչ ակտիվների կառավարման բարձրակարգ ծառայությունների մատուցումն է։ Ընկերությունը կառավարում է ավելի քան 320 միլիարդ ՀՀ դրամ արժողությամբ կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի ակտիվներ։

Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը հիմնադրվել է 2013-ին և ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության (C-QUADRAT Investment AG) և գերմանական «Ամպեգա ասեթ մենեջմենթ» (Ampega Asset Management GmbH)` «Տալանքս ԱԳ գրուփի» (Talanx AG Group) անդամ ընկերության համատեղ ձեռնարկություն է։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության առաքելությունն է Հայաստանի տեխնոլոգիական վերազինումը, ընկերություն հիմնելու, զարգացնելու, միջազգային շուկա դուրս բերելու գործընթացներն ավելի դյուրին դարձնելը։ Միությունը հիմնադրվել է 2000 թվականին՝ Կարեն Վարդանյանի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ։

ԱՏՁՄ-ն սերտ գործակցում է Հայաստանի կառավարության և մասնավոր, միջազգային և ոչ առևտրային կազմակերպությունների հետ՝ կենտրոնանալով կրթության, հասարակության թվայնացման, հայկական տեխնոլոգիաների առաջմղման վրա՝ առաջատար ծրագրերի, ինչպիսիք են Արմաթ ինժեներական լաբորատորիաները, DigiTec էքսպոն, Իրական դպրոցը, ԻննոԻջևան նորարարական կենտրոնը։

Share197Tweet123SendShare
Погода Гюмри / Ширак
Погода
Погода Гюмри / Ширак на 2 недели
  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam

No Result
View All Result
  • Գովազդ

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In