Սեպտեմբերի քսանմեկի տոնը վերածվել է մեռելոցի. Հայտնի փաստաբանը օրվա խորհրդի ու հրամայականի մասին

Ուզես, թե չուզես, այսօր սեպտեմբերի 21֊է, պետականորեն ամրագրված տոն, Հայաստանի ինքնորոշման օրը, որտեղ այդ տարիների մեր հիմնադիր այրերը, որպես Հայաստանի անկախության, իմա, ինքնորոշման գլխավորագույն հիմնասյուն, դրեցին Արցախի ինքնորոշման, այն է` անկախության հարցը։ Այսինքն` անկախ Հայաստանի անկախության ակունքներում կանգնած անձինք իշխանության եկան բացառապես Ղարաբաղ, Ղարաբաղ գոռալով, որը հետագայում ամրագրվեց Հռչակագրով, որն էլ դարձավ Հիմնական օրենքի բաղկացուցիչ մասը։ Ուստի` անհրաժեշտ է լինել անկեղծ և արձանագրել. Արցախի կորստից հետո հայոց պետականության գլխավոր հենասյունը կործանվել է` խարխլելով անկախության նման ձևաչափով բուն էությունը և, իրավամբ, սեպտեմբերի քսանմեկի տոնը վերածել է մեռելոցի։
Ինչ անել։
Նախկինում կամուրջների փորձարկման ժամանակ, կամուրջ կառուցող վարպետի, նախագծող ինժեներ, ճարտարապետների ընտանիքները կամուրջների փորձարկումների ժամանակ կանգնում էին կամուրջի տակ..։
Անհնարին թվացող խնդրի լուծումն ինձ համար լուծելի է և ունի մեկ բանալի։
Միավորվել, պարտադիր պայման։ Կիրառել օրենքի դիկտատուրա, վերականգնել մահապատժի ինստիտուտը պետության դեմ ուղղված հանցագործություններով։
Պետության գլխին, նրա ձևավորած թիմին տալ բացառիկ իրավունքներ, պայմանով, որ ցանկացած ոլորտի, անգամ լոկալ պարտության դեպքում դատապարտվելու է մահվան, թե չէ մոր փորից ընկնողը դառնում է փրկիչ։ Արձանագրեմ, որ Հայաստանից ավելի վատ, ես կասեի վատագույն վիճակում գտնվող երկրներ, ասենք` Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Իսրայելը, Սինգապուրը..այս կուրսն են որդեգրել։
Չունենալով գաղթականի հոգեբանություն` գաղթական չեմ դառնալու, բայց և չեմ պատրաստվում զոհի կարգավիճակով գոյատևել։
Լևոն Բաղդասարյան, փաստաբան։
Share This