Այսօր՝ մարտի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «Սասունցի Դավիթ» կայարանի հետնամասում՝ Տիգրան Մեծ 86 հասցեին հարակից վայրում, տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 66-ամյա Վարազդատ Ա.-ն է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռք են բերել դեպքի վայրի հարևանությամ տեղադրված տեսախցիկի տեսանյութը, որով երևում է, թե ինչպես է տղամարդը միայնակ քայլում ու հանկարծամահ լինում: