Քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը կարծում է, որ տարածաշրջանում Թուրքիայի ակտիվ գործունեությանը հակառակ, Հայաստանն ամբողջությամբ իր վերահսկողության տակ հայտնվել չի կարող, հայտնում է riafun.ru կայքը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրի վերջին կետով Հայաստանի տարածքով կառուցվելու է Նախիջևանն Ադրբեջանի մնացած տարածքներին կապող միջանցք, որը Թուքիայի համար ճանապարհ է բացում դեպի Ադրբեջան և Կասպից ծով: Այս ամենը Անդրկովկասի վարաբաշխմանն ուղղված ծրագրեր են դեռևս 1990-ականներից, և դրանց իրականացման համար լուրջ քայլեր են կատարվել» – ասել է Արեշևը «Լեռնային Ղարաբաղ. Նոր աշխարհ» թեմայով քննարկամն շրջանակներում:
Փորձագետը կարծում է, որ Թուրքիայի ձգտումներին հակառակ, Հայաստանի բնակչության մեծամասնությունը երբեք կողմ չի լինի Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական կցորդը լինելուն: Նա համոզված է, որ Հայաստանի ապագան որպես անկախ պետություն ամբողջովին կապված է Ռուսաստանի Դաշնության հետ:Չնայած որոշակի դժվարությունների, Հայաստանը վարում էր արդյունավետ դիվանագիտական քաղաքականություն առաջին հերթին ռուսական ուղղությամբ, ինչը թույլ էր տալիս Հայաստանին զարգանալ շրջափակման մեջ: Հիմա նույնպես կա հնարավորություն դրա համար, սակայն պետք է ստեղծել ադեկվատ ղեկավարություն և ադեկվատ կառավարման ապարատ: Ինչպես նաև պետք է վերանայել և բարելավել հարաբերություններն Իրանի հետ, որոնք վերջին տարիներին ևս հետընթաց են ապրել»,– ասել է փորձագետը:
Փորձագետը նաև նշել է, որ եթե վերոնշյալ հարաբերությունները չկարգավորվեն Հայաստանը կարող է կանգնել Թուրքիայի ընդլայնման վտանգի առջև:
«Սկզբում դա կարող է լինել ապրանքների ընդլայնման, ապա նաև ազդեցության այլ՝ փափուկ և կոշտ տարբերակների տեսքով»,եզրափակել է Արեշևը: