Ավելի քան 5 ամիս է արդեն,ինչ Ռուսաստանը՝«հատուկ ռազմական օպերացիայի անվան տակ»,լայնամասշտաբ պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ։Երկու երկրների հարաբերությունները ծայրահեղ սրված էին դեռ 2014 թ-ից՝Ղրիմում և Դոնբասում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո։Կողմերը չէին լսում միմյանց՝երկուստեք անդադար հնչում էին մեղադրանքներ,որոնք էլ ավելի էին թեժացնում,առանց այն էլ ծայրահեղ լարված մթնոլորտը՝գեներացնելով փոխադարձ ատելություն երկու հարևան սլավոնական երկրների միջև։Ռուսաստանը մեղադրում էր ՆԱՏՈ-ին՝դեպի իր սահմաններն էլ ավելի ընդլայնվելու և Ուկրաինայի միջոցով՝իր անվտանգությանը սպառնալիք ստեղծելու մեջ։ՆԱՏՈ-ն իր հերթին հավաստիացնում էր,որ Մոսկվայի մտավախությունները որևէ հիմք չունեն,և որ Հյուսիսատլանտյան դաշինքը երբեք չի հրաժարվելու «բաց դռների» քաղաքականությունից։Համաձայն որդեգրած այդ սկզբունքի,ցանկացած երկիր,որը համապատասխանում է ՆԱՏՈ-ի սահմանած չափորոշիչներին և ցանկություն ունի անդամակցել այդ կառույցին,պետք է այդ հնարավորությունից ազատ օգտվելու իրավունք ստանա։Սրա հետ մեկտեղ,Ուկրաինայի իշխանությունները մեղադրում էին պաշտոնական Մոսկվային՝իրենց երկրի մի մասի բռնազավթման և անվտանգության համար իրական սպառնալիքներ ստեղծելու մեջ։Նման մեղադրանքների հետ զուգահեռաբար,պաշտոնական Կիևը խորացնում էր համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ,հենց այդ հզոր ռազմաքաղաքական կառույցը համարելով իր անվտանգության ապահովման գլխավոր երաշխավոր։Այս ամենը էլ ավելի էր բարկացնում Կրեմլին,և արդյունքում եղավ այն,ինչ եղավ։Երկուստեք տասնյակ հազարավոր զոհեր,ավերված քաղաքներ,խեղված ճակատագրեր։Ցանկացած պատերազմի ժամանակ,ինչպես միշտ,տուժում են նախ և առաջ խաղաղ բնակիչները։Պատերազմը,գնալով թեժանում է։Թե երբ այն կավարտվի և ինչ արդյունքներով,ոչ ոք այս պահին կանխատեսել չի կարող։Ռուսաստանը այժմ վերահսկում է Ուկրաինայի տարածքի ավելի քան 20%-ը և ըստ ամենայնի,մտադիր չէ սահմանափակվել միայն Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչմամբ։Ռուսական զորքերը այժմ վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի մարզը՝գրեթե ամբողջությամբ,ինչպես նաև Խարկովի և Զապորոժյեի մարզերի մի մասը։Այնտեղ տեղական ինքնակառավարման մարմիններ են ձևավորվել,ցանկացողներին բաժանում են ռուսական անձնագրեր և չեն էլ թաքցնում,որ աշնանը պատրաստվում են հանրաքվե անցկացնել՝այդ տարածքները Ռուսաստանի կազմ ընդգրկելու համար։Իսկ Ուկրաինան՝Արևմուտքից ստանալով մեծածավալ ռազմական օգնություն,իր հերթին հայտարարում է,որ պատերազմը շարունակվելու է այնքան ժամանակ,քանի դեռ չեն ազատագրվել այդ երկրի բոլոր օկուպացված տարածքները։Արդյո՞ք Ուկրաինայի նախագահը՝բռնազավթված տարածքների տակ ի նկատի է առնում նաև Ղրիմը,դժվար է ասել։Այս հարցում,կարծես թե,հստակեցում չկա։Բայց Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները,տարբեր առիթներով բազմիցս են հայտարարել,որ Ղրիմը իրենց համար «կարմիր գիծ» է և Կիևը շատ դաժան գին է վճարելու՝այդ թերակղզու վրա հարձակվելու դեպքում։
Արթուր Օգանեզով (Ambion -News.am-ի քաղաքական վերլուծաբան)