Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինվորական բժիշկները Լեռնային Ղարաբաղի դիտակետերում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխմանն ուղղված հատուկ մշակում եւ կանխարգելիչ ախտահանում են իրականացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի սանիտարահամաճարակային վարչությունը շարունակում է նոր կորոնավիրուսային վարակի առաջացման եւ տարածման կանխմանն ուղղցած համալիր միջոցառումները։ Այս փուլում մենք դիտակետերի ախտահանում ենք իրականացրել՝ ժամանակակից ախտահանիչ սարքավորումների` սառը մառախուղի գեներատորի կիրառմամբ»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Մաքսիմ Կուրլիչկինը։
Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների ծառայության, հանգստի, սննդի ընդունման, ժամանցի, մարզադահլիճների եւ լվացման տեղերի ախտահանումն իրականացվում է կանոնավոր կերպով Ռուսաստանի խաղաղապահ ուժերի բժշկական ծառայության մասնագետների կողմից:
COVID-19-ի դեմ պայքարի համար հատուկ մշակումն իրականացվում է սպիրտային հիմքով ախտահանիչների եւ քլոր պարունակող լուծույթների ցողման միջոցով՝ սառը մառախուղի գեներատորների կիրառմամբ: