Բարեկեցության ինդիկատորը մանրածախ առեւտրի շրջանառության ծավալն է, ըստ բնակչության շնչի։Այս մասին գրում է Ըստ այդմ, Ռուսաստանում երեք բացարձակ առաջատարներ կան, որոնք միմյանց միջեւ ունեն ցուցանիշային մեծ տարբերություն՝ Մոսկվան, Մոսկվայի մարզը եւ Սախալինը։ Սակայն Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի դեպքում միանշանակ խոսելը մի փոքր բարդ է։ Բանն այն է, որ այստեղ մանրածախ առեւտրի շրջանառության ծավալային ցուցանիշի վրա ազդում են ռուսական մայրաքաղաք այցելածների կամ այլ ռեգիոնների բնակիչների կատարած գնումները, ովքեր ժամանակավորապես աշխատում են Մոսկվայում կամ Մոսկովյան ռեգիոնում։ Եթե այս գործոնների ազդեցությունը հանենք, ապա կպարզվի, որ Ռուսաստանում բարեկեցության ինդեքսով առաջատարը Սախալինն է։ Ի դեպ, Ռուսաստանի ամենից ոչ բարեկեցիկ շրջաններից մեկը համարվում է Պովոլժիեն։
«Ռուսաստանի տարածքային զարգացումը 21-րդ դարում․ մարտահրավերներ եւ քաղաքականություն» գիտական հրատարակություն․ (ՌԴ Գիտությունների Ակադեմիա, Սոցիոլոգիայի ինստիտուտ)