• Latest
Ռուսաստանին կարող են հրահրել պատերազմ սկսել ընդդեմ Ադրբեջանի. Репортер

Ռուսաստանին կարող են հրահրել պատերազմ սկսել ընդդեմ Ադրբեջանի. Репортер

22 Դեկտեմբերի, 2020
Աշխարհի ամենաթանկ տները

Աշխարհի ամենաթանկ տները

1 Հունիսի, 2023
Շուտով կծնվի 82-ամյա Ալ Պաչինոյի չորրորդ երեխան

Շուտով կծնվի 82-ամյա Ալ Պաչինոյի չորրորդ երեխան

1 Հունիսի, 2023
Բեյոնսեի դուստրը լոնդոնյան բեմում միացել է մայրիկին՝ «Renaissance» շրջագայության ժամանակ

Բեյոնսեի դուստրը լոնդոնյան բեմում միացել է մայրիկին՝ «Renaissance» շրջագայության ժամանակ

1 Հունիսի, 2023
«Հրեշավոր» սպորտային կոշիկներ YAKU-ից

«Հրեշավոր» սպորտային կոշիկներ YAKU-ից

1 Հունիսի, 2023
Jacquemus-ը Nike-ի հետ համագործակցությամբ այս ամառ կթողարկի նոր՝ J Force 1 սպորտային կոշիկները

Jacquemus-ը Nike-ի հետ համագործակցությամբ այս ամառ կթողարկի նոր՝ J Force 1 սպորտային կոշիկները

1 Հունիսի, 2023
Փոքրիկների կյանքը բարեկեցիկ դարձնելու համար չպետք է խնայել ոչինիչ.Հասմիկ Վիրաբյան

Փոքրիկների կյանքը բարեկեցիկ դարձնելու համար չպետք է խնայել ոչինիչ.Հասմիկ Վիրաբյան

1 Հունիսի, 2023
Թաղապետն ու տեղակալը քաղաքացուն դրդել են հանցանքի

Թաղապետն ու տեղակալը քաղաքացուն դրդել են հանցանքի

1 Հունիսի, 2023
Մակաոյում բացվել է 2 միլիարդ դոլար արժողությամբ հանգստավայր՝ Լոնդոնի Բիգ Բենի հսկա կրկնօրինակով

Մակաոյում բացվել է 2 միլիարդ դոլար արժողությամբ հանգստավայր՝ Լոնդոնի Բիգ Բենի հսկա կրկնօրինակով

1 Հունիսի, 2023
Ինչպիսի՞ն պետք է լինի իդեալական տղամարդն՝ ըստ Քիմ Քարդաշյանի

Ինչպիսի՞ն պետք է լինի իդեալական տղամարդն՝ ըստ Քիմ Քարդաշյանի

1 Հունիսի, 2023
Փոխվարչապետների հանդիպմանը քննարկվելո՞ւ է միջանցքի հարցը

Փոխվարչապետների հանդիպմանը քննարկվելո՞ւ է միջանցքի հարցը

1 Հունիսի, 2023
Հնարավոր կլինի՞ հասնել գազի սակագնի նվազեցման

Հնարավոր կլինի՞ հասնել գազի սակագնի նվազեցման

1 Հունիսի, 2023
Ամուսինը կնոջը բռնացրել է սեփական հոր հետ. այժմ նա երկվորյակների է սպասում իր նախկին սկեսրայրից

Ամուսինը կնոջը բռնացրել է սեփական հոր հետ. այժմ նա երկվորյակների է սպասում իր նախկին սկեսրայրից

1 Հունիսի, 2023
Դուք մեր կյանքի իմաստն եք, մեզ ապրեցնողներն ու մեր շարունակությունը.Գագիկ Ծառուկյան

Դուք մեր կյանքի իմաստն եք, մեզ ապրեցնողներն ու մեր շարունակությունը.Գագիկ Ծառուկյան

1 Հունիսի, 2023
Արդարադատության նախարարությունը համակարգչային հսկողության սարքեր է ձեռք բերել

Արդարադատության նախարարությունը համակարգչային հսկողության սարքեր է ձեռք բերել

1 Հունիսի, 2023
Ծեծկռտուք և կրակոցներ Սամվել Բաբայանի թիմակիցների միջև

Ծեծկռտուք և կրակոցներ Սամվել Բաբայանի թիմակիցների միջև

1 Հունիսի, 2023
Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորակը. կա տուժած

Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորակը. կա տուժած

1 Հունիսի, 2023
Եվրալիգայի եզրափակիչ․ Սևիլյան ու Ռոման հաղթողին կորոշեն 11-մետրանոցներով

Եվրալիգայի եզրափակիչ․ Սևիլյան ու Ռոման հաղթողին կորոշեն 11-մետրանոցներով

1 Հունիսի, 2023
Ի՞նչ նպատակով է ստորագրվել «Հանուն Արցախի փրկության» համագործակցության հուշագիրը. մանրամասներ

Ի՞նչ նպատակով է ստորագրվել «Հանուն Արցախի փրկության» համագործակցության հուշագիրը. մանրամասներ

1 Հունիսի, 2023
Թաղապետն ու տեղակալը քաղաքացուն դրդել են հանցանքի

Թաղապետն ու տեղակալը քաղաքացուն դրդել են հանցանքի

1 Հունիսի, 2023
19 դատավոր անցել է որակավորման փուլը

19 դատավոր անցել է որակավորման փուլը

1 Հունիսի, 2023
Անահիտ Ավանեսյանն ամենուր է. ինչու է միշտ առաջին շարքերում

Անահիտ Ավանեսյանն ամենուր է. ինչու է միշտ առաջին շարքերում

1 Հունիսի, 2023
Վթարի են ենթարկվել «Վերջին զանգի» միջոցառման մասնակիցները․ 18-ամյա տղաները տեղափոխվել են հիվանդանոց

Վթարի են ենթարկվել «Վերջին զանգի» միջոցառման մասնակիցները․ 18-ամյա տղաները տեղափոխվել են հիվանդանոց

1 Հունիսի, 2023
Բնապահպանական նպատակներով միլիոնավոր դրամներ կծախսվեն

Բնապահպանական նպատակներով միլիոնավոր դրամներ կծախսվեն

1 Հունիսի, 2023
Ինչ հարցեր է քննարկել Աննա Վարդապետյանը Վրաստանի դատախազի հետ

Ինչ հարցեր է քննարկել Աննա Վարդապետյանը Վրաստանի դատախազի հետ

1 Հունիսի, 2023
ՄԻՊ-ն ու ԵԽԽՎ պատգամավորը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

ՄԻՊ-ն ու ԵԽԽՎ պատգամավորը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

1 Հունիսի, 2023
Ադրբեջանում ուժեղ քամու պատճառով երկու մարդ է մահացել

Ադրբեջանում ուժեղ քամու պատճառով երկու մարդ է մահացել

1 Հունիսի, 2023
«Խստորեն դատապարտում ենք նման վարքագիծը»․ գրություն է ուղարկվել ՀՀ Ոստիկանության բաժանմունք

«Խստորեն դատապարտում ենք նման վարքագիծը»․ գրություն է ուղարկվել ՀՀ Ոստիկանության բաժանմունք

1 Հունիսի, 2023
Գիտեիք արդյոք, որ….

Գիտեիք արդյոք, որ….

1 Հունիսի, 2023
ՀՀ Կադաստրի կոմիտեն դարձել է Չափագրողների միջազգային ֆեդերացիայի անդամ

ՀՀ Կադաստրի կոմիտեն դարձել է Չափագրողների միջազգային ֆեդերացիայի անդամ

31 Մայիսի, 2023
Մոդելին կանոնավոր ծեծել է սիրեկանը․ քրգործ է հարուցվել

Մոդելին կանոնավոր ծեծել է սիրեկանը․ քրգործ է հարուցվել

31 Մայիսի, 2023
  • Գովազդ
  • Armenian
  • English
  • Russian
Հինգշաբթի, 1 Հունիսի, 2023
ԱՄԲԻՈՆ NEWS
  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական
No Result
View All Result
ԱՄԲԻՈՆ NEWS
No Result
View All Result
Home Հասարակություն

Ռուսաստանին կարող են հրահրել պատերազմ սկսել ընդդեմ Ադրբեջանի. Репортер

22 Դեկտեմբերի, 2020
in Հասարակություն

Ռուսական Репортер կայքը հոդված է հրապարակել, որում, վերլուծելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, եզրակացրել է, որ Ռուսաստանին հնարավոր է հրահրեն պատերազմի մեջ մտնել Ադրբեջանի հետ:

Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Լեռնային Ղարաբաղում հայերի ռազմական պարտությունից հետո Մոսկվայի և Բաքվի հարաբերություններն այլևս չեն կարող մնալ նույնը: Ադրբեջանում սկսել են  խոսել, որ իրենց երկիրը դարձել է ամենաուժեղներից մեկը ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում, ինչպես նաև նշվում է հասարակության դժգոհությունը ռուս խաղաղապահների ներկայությունից: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ ընթանում է ինչպես սպասվում էր՝ միայն արագացված տեմպերով: Հիմա միայն հարցն այն է, թե երբ ադրբեջանական զինուժը կսկսի կրակել ռուսների ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերջին խախտման դեպքը դարձել է Ադրբեջանում շովինիստական հայտարարությունների բուռն մասնաբաժնի ի հայտ գալու անմիջական պատճառ: Ադրբեջանական հատուկջոկատայինները փորձել էին վերահսկողություն հաստատել մի քանի հայկական գյուղերի նկատմամբ, որոնք Երևանի կապիտուլյացիայից հետո մնացել էր վերջինիս թիկունքում: Քանի որ, ըստ հրադադարի հայտարարության, Բաքուն դա չպետք է աներ, ռուս խաղաղապահները միջամտել և դադարեցրել էին սկսված հրաձգությունը: Ի պատասխան դրան՝ Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Ադիլ Ալիևը սոցցանցի իր էջում տարածել է մի շարք հայտարարություններ «հին ադրբեջանական հողերի», «ադրբեջանական հասարակության կողմից «Ռուսաստանի խաղաղապահների երկիմաստ ընկալման» մասին, ինչպես նաև առ այն, որ Ադրբեջանն այժմ համարվում է «աշխարհի ամենաուժեղ պետություններից մեկը»: Չնայած իր ազգանվանը՝ այս Ալիևը նախագահի ազգականը չէ, բայց նրա եղբայրը՝ գեներալ-գնդապետ Մահարամ Ալիևը զբաղեցնում է Ադրբեջանի նախագահի օգնականի և նախագահի աշխատակազմի ռազմական գործերի վարչության պետի պաշտոնները: Ընդհանուր առմամբ, Ադիլ Ալիևն էլ, մեղմ ասած,  վերջին մարդը չէ հանրապետությունում: Սա հուզական արևելյան տղամարդու անձնական կարծի՞քն է, թե՞ նա օգտագործվել է որպես ոչ պաշտոնական խոսափող Կրեմլին հաղորդագրություն ուղարկելու համար:

Բաքուն, վաղ թե ուշ, փորձելու է գրավել Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը: Բայց նրա աճող ախորժակը կարող է չսահմանափակվել այսքանով, եթե ելնենք նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության տրամաբանությունից, ըստ որի՝ «Սյունիքը, Սևանը և Երևանն իրենց պատմական հողերն են»:

Հեշտ է տեսնել, որ ադրբեջանցիներն այսպիսի համարձակություն են ձեռք բերել այն բանից հետո, երբ նրանց բացահայտորեն աջակցել է Թուրքիան, իսկ Ռուսաստանը խուսափել է ռազմական բախմանը մասնակցելուց: Դա անելու բազմաթիվ պատճառներ կային, բայց դա իր բացասական հետևանքներ կունենա: Անկարան և Բաքուն իրենց եզրակացություններն արել էին Սու-24 ռմբակոծիչի և Մի-24 ուղղաթիռի հետ կապված ողբերգական դեպքերից. այն է՝  Կրեմլի համար առաջին տեղում են «Ակկույու» ատոմակայանը, «Թուրքական հոսք»-ը, խաղաղությունն ու բարեկամությունը: Բայց խաղաղություն չի լինի, քանի որ Անկարային առատաձեռն նվերներով կերակրելու փորձը նրանց կողմից մեկնաբանվում է որպես թուլություն: Այս մասին հույն հարևաններն ունեն հետևյալ արտահայտիչ  խոսքը. «Եթե թուրքը խոսում է խաղաղության մասին, ուրեմն պատերազմ է լինելու»:

Փաստացիորեն, սա նշանակում է, որ վաղ թե ուշ ադրբեջանական զինուժը, թուրքերի աջակցությամբ, կփորձի կրկնել բլիցկրիգը  Ղարաբաղի տարածքի մնացած հատվածի նկատմամբ, որը ինքն այժմ չի վերահսկում, կամ նույնիսկ ավելի հեռուն գնալ: Հիմնական հարցն այն է, թե ի՞նչ պետք է անեն այս դեպքում ռուս զինվորականները: Հիշեցնենք, որ այնտեղ տեղակայված է խաղաղապահների մի ամբողջ բրիգադ, բայց առանց ծանր զինամթերքի: Եթե հարձակվողները փորձեն շարժվել դեպի Հայաստան, ապա նրանք պարտավոր կլինեն պաշտպանել ՀԱՊԿ-ի դաշնակցին, բայց ի՞նչ անել, եթե ռազմական գործողություններն անցկացվում են չճանաչված հանրապետության մնացած տարածքում: Ենթադրվում է, որ խաղաղապահները դա կանխելու են, բայց նրանց իրական կարողությունները շատ սահմանափակ են, քանի որ նրանք իրականում գտնվում են շրջափակման մեջ: Եվ մի մոռացեք, որ Կրեմլը իսկապես չէր ցանկանում կռվել Ադրբեջանի հետ՝  նրա հետ հարաբերությունները չփչացնելու համար: Ռուս զինվորականները ծայրաստիճան երկիմաստ վիճակում են:Հիմնական հարցն այն է, թե հարձակումը կսկսվի նախքան ռուս խաղաղապահների դուրսբերումը, թե դրանից հետո: Հիշեցնենք, որ նրանք տեղակայվել  են ընդամենը 5 տարով, բայց ոչինչ չի խանգարի Բաքվին բարձրացնել իր տարածքից շուտ դուրս գալու հարցը, ինչի մասին ակնարկում էր Ադիլ Ալիևը: Եթե Ռուսաստանի ղեկավարությունն իսկապես պատրաստ չէ ադրբեջանցիների դեմ կռվելու, ապա հնարավոր է սկսի այնտեղ աստիճանաբար կրճատել ռազմական կազմը՝  միանգամայն արդարացիորեն պատճառաբանելով դրա մշտական պահպանության բարձր գինը: Այդ դեպքում մեկ անգամ Երևանը Լեռնային Ղարաբաղում Բաքվի դեմ մենակ կմնա, իսկ  Ռուսաստանը Հայաստանին կօգնի ուժեղացնել միայն իր պաշտպանությունը:

Հակառակ դեպքում թուրքերը կարող են օգտագործել Իդլիբում իրենց «վստահված անձանց» միջոցով ռուսական զինված ուժերի դեմ գործողությունների արդեն փորձված մեթոդը: Ղարաբաղ բերված սիրիացի գրոհայինները ռուս խաղաղապահների համար կկազմակերպեն երկրորդ «Հմեյմիմը»՝ շարունակական հարձակումներ գործելով գրոհային անօդաչու թռչող սարքերի, հրթիռային և հրանոթային հրետանու միջոցով: Միևնույն ժամանակ, Անկարան ինքը կմնա «բարեկամ և գործընկեր» Մոսկվայի համար՝ նրանից գնելով ՀՕՊ համակարգեր և մարտական ինքնաթիռներ` այլ ճակատների խնդիրները լուծելու համար: Ինչպե՞ս կարելի է կասեցնել դա: Միայն ծանր պատասխան հրթիռներով և ավիահարվածներով: Բայց պետք է հիշել, որ հարձակումները տեղի են ունենալու Ադրբեջանի տարածքից: Սա Սիրիա չէ, որտեղ ռուսները գտնվում և գործում են պաշտոնական իշխանությունների համաձայնությամբ: Պատասխանը կլինի «մենք երբեք եղբայր չենք լինի» ոգով խոսելը, քանի որ նրանց եղբայրներն այժմ թուրքերն են:

Բաքուն հնարավոր է մեղադրի Մոսկվային ագրեսիայի համար: Եվ այստեղ արժե հիշել Ադիլ Ալիևի թվացյալ հիմար հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը աշխարհի ամենաուժեղ պետություններից մեկն է: Չմոռանանք, որ Ադրբեջանի թիկունքում կանգնած է Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է: Եթե Բաքուն կարողանա ստանալ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդհանուր ռազմական հզորությունը, դա բոլորովին այլ դասավորվածություն է: Իրոք, եթե Ռուսաստանը հրահրվի և ստիպված լինի հարվածներ հասցնել Ադրբեջանի տարածքին, նախագահ Ալիևը կարող է ՆԱՏՕ-ից օգնություն խնդրել, և դրանում նրան կօգնի իր ավագ գործընկերը՝  նախագահ Էրդողանը: Դաշինքի ելքը Կասպից ծով և Հարավային Կովկաս ոչ մի լավ բան չի խոստանում ռուսներին:

Վարկած է, որ եթե «սուլթանը» մտադիր է շարունակել կառուցել իր սեփական պանթյուրքիստական նախագիծը, Ադրբեջանը արագորեն կինտեգրվի Թուրքիայի կողմից Մեծ Թուրանի բանակի կազմում:Այսպես թե այնպես ամեն ինչ վատ է ստացվում Ռուսաստանի համար:

Share196Tweet123SendShare

Շաբաթվա Կարևոր նյութերը

  • Երկրաշարժ Թուրքիայում

    Երկրաշարժ Թուրքիայում

    1052 shares
    Share 421 Tweet 263
  • Լուկաշենկոն ուժայիններին կոչ է արել արձագանքել սահմանին ցանկացած ագրեսիային

    1021 shares
    Share 408 Tweet 255
  • Հոլիվուդյան» կամ կետո-դիետա․ ինչ է այն իրականում, որ խորհուրդ է տալիս Քիմ Քարդաշյանը

    2451 shares
    Share 980 Tweet 613
  • Շիրակի մարզի ոստիկանապետն իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է

    514 shares
    Share 206 Tweet 129
  • Նոր մանրամասներ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից

    509 shares
    Share 204 Tweet 127
  • Պատմության մեջ առաջին անգամ սեքսի առաջնություն կանցկացվի

    508 shares
    Share 203 Tweet 127
ԱՄԲԻՈՆ NEWS

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam

  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Գովազդ

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam