Գործող իշխանությունը մշտապես աչքի է ընկել իր բեմադրած մասկի շոուներով, որոնց հնչեղությունը հանես՝տակը ոչինչ չկա։Ժողովրդի աչքին ազնիվ երևալու համար չեն խնայում անգամ հեղափոխության զավակներին, հանգիստ խղճով, կարևորը ըստ սցենարի՝ուղարկում են փուռը։Թերևս տպավորությունն այնպիսին է, որ իշխանությունը բանից անտեղյակ այդ կադրերին խցկում է կարևոր պորտֆելներում և այդ մարդիկ չդիմանալով գայթակղությանը՝չարաշահում են պաշտոնական դիրքը։Իրականությունն այն է, որ Փաշինյանի իշխանությունը շոուների մեծ սիրահար է…կորոնավիրուս անունը ստացած ներկայացումից երեք տարի անց՝լրիվ պատահական կերպով հայտնաբերեցին, որ կորոնայի ժամանակ պետական փողեր են լափել:
Ըստ մեղադրանքի՝Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Թե ինչու՞ է այս ամենը բացահայտվել այսքան ուշացած, դժվար չէ կռահելը։Ճանապարհից հեռացնում են կամ ըմբոստներին, կամ նրանց, ովքեր կանգնում են թիմակցի առաջխաղացման ճանապարհին, իսկ մնացածը հերթապահ հայտարարություններ են։