Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը. այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Հայտարարությունում նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
«Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցք, խմբ.) տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնելու հարցով», — ասվում է հաղորդագրությունում: