Ռուսաստանի՝ Չուկոտկա քղաքում, տեղի բնակիչները դժգոհում են հավի ձվի պակասից։ Բիլիբինսկի թաղամասում 10 հատից ոչ ավելի է բաժանվում, և դրանք կարելի է գնել միայն անձնագրով։ Այս մասին Telegram-ում հայտնել է շրջանի ղեկավար Վլադիսլավ Կուզնեցովը
«Ձուն վաճառում են միայն անձնագրով, ինչպես 90-ականներին էր»,- գրել է նա:
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Բիլիբինոյում ապրում է մոտ 5500 մարդ՝ սա Չուկոտկայի բնակչության 10%-ն է։ Այստեղ ձվեր են բերում Անադիրից, որը գտնվում է 600 կմ հեռավորության վրա։ Միևնույն ժամանակ Կուզնեցովը հանձնարարել է «արագ ձևավորել Բիլիբինոյում ձվի մատակարարում, որը կբավարարի պահանջարկը»։ Նա նշել է, որ Բիլիբինոյում այժմ թռչնաբուծական ֆերմա է կառուցվում։