Արցախում տեղակայված խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրվել Մարտունու շրջանում։Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Տուժածներ չկան։ Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ՌԴ խաղաղապահները Հայաստանից հումանիտար բեռով ևս 2 ավտոշարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ Երևան-Գորիս-Ստեփանակերտ երթուղով։