ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ժամանել է Երևան: Այս մասին դեկտեմբերի 18-ին ՏԱՍՍ-ի թղթակցին հաղորդել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:
«ԱԴԾ տնօրենն արդեն Երևանում է, նրան դիմավորել է Հայաստանի ԱԱԾ պետը (Արմեն Աբազյանը)»,-նշել են գերատեսչությունում ՝ չհստակեցնելով այցի մանրամասներն ու ծրագիրը:
Դեկտեմբերի սկզբին Աբազյանը, որը նոյեմբերի 8-ին նշանակվել էր Հայաստանի ԱԱԾ պետ, այցելել էր Մոսկվա: