Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բաշար Ասադը Մոսկվայում կայացած բանակցություններում քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության և Դամասկոսի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը»,- այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Վերջինս նշել է, ոչ քննարկվել են նաև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը:
Բանակցություններում նաև շոշափվել Է Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման թեման։
«Բանակցությունների արդյունքում կայացվել Է որոշում, որը թույլ կտա առաջիկա շաբաթներին կամ ամիսներին անցնել Ռուսաստանի և Սիրիայի միջև «առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման շատ կարևոր փաստաթղթի» ստորագրմանը»,-նշել է Պեսկովը: